Ինչո՞ւ եք ափսոսացել Արցախին տրվող կես միլիարդ դրամ միջպետական վարկը. Արթուր Խաչատրանը՝ ֆինանսների նախարարին։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ ներկայացնում են կառավարության հնգամյա ծրագրի առաջին բյուջեն:
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը: Նիստին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, որը ավելի քան 30 րոպե անց լքեց քննարկման սենյակը:
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Սուդանում ձերբակալված են չորս նախարներ, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ Խարտումի նահանգից: Հոկտեմբերի 25-ին այդ մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։
Աշխատավարձը, նպաստը թողել եք նույնը, բայց 2022 թ. բյուջեով 5.5 տոկոս գնաճ եք սահմանել. Ավետիսյան
Այսինքն ստացվում է, որ կապիտուլյանտն ի լուր աշխարհի քողարված կերպով հայտարարում է, որ ինքը համակերպվել է կզած վիճակին և այն որ ինքը Հայկական Բանակը պատրաստելու է ՄԻԱՅՆ պաշտպանվելուն, ու սա հայտարարում է եռակողմ հանդիպումից առաջ…
Իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչը հոկտեմբերի 25-ին գրոհել է սիրիական բանակի եւ իրանամետ զինված կազմավորումների դիրքերի վրա, որոնք գտնվում են Դամասկոսից դեպի հարավ ընկած Էլ-Կունեյտրա նահանգում: Այդ մասին հաղորդել է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը:
Բացի այդ, նույն գերեզմանատան վարիչը՝ ի պաշտոնե լիազորված լինելով նույն գերեզմանատանն իրականացնել գերեզմանատեղերի բարեկարգման մի շարք վճարովի ծառայություններ, գերեզմանատեղերի բարեկարգման աշխատանքները կազմակերպել է մասնավոր հիմունքներով, որի դիմաց գերեզմանատանը հուղարկավորված անձանց հարազատներից ստացված ընդհանուր 780.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին, շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի իրավունքներին և օրինական շահերին:
Արցախում հոկտեմբերի 24-ին կատարվել է 113 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք:
Կառավարությունը 250 միլիարդ դրամով կավելացնի ներքին պարտքը. կթողարկի պարտատոմսեր. Տիգրան Խաչատրյան :
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Հրայր Խաչատրյանին և 57-ամյա Սուսաննա Խաչատրյանին, որոնք տեղում մահացել են, իսկ մեքենայի վարորդը հեռացել է պատահարի վայրից: Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, նախաքննական մարմին է ներկայացել 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:
Հոկտեմբերի 25-ին բեռնատար ինքնաթիռ է աղետի ենթարկվել Ինդոնեզիայի Պապուայի նահագում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցչին:
Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 296 552-ի:
Հոկտեմբերի 20-ին, 07.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Վթարի հետևանքով 5 ուղևոր տեղում մահացել էին, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:
Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։
«Գիտենք, որ 2020 թ., կախված թե՛ համավարակի, թե՛ պատերազմական գործողությունների ազդեցությամբ, հանգեցրել է նրան, որ մենք արդյունքում ունեցանք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պետական պարտք: Այդ հանգամանքը օրենքով սահմանված կանոնների բերումով պահանջում է, որ հաջորդ 5 տարիների ընթացքում կառավարությունն ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որով երաշխավորվում է պարտքի վերադարձ՝ 60 տոկոսը չգերազանցող սահմանում»։
Անհայտ անձինք հոկտեմբերի 23-ին, քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել էր էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին։ Բարեբախտաբար, ուղևորներից ոչ ոք չի տուժել։
2022 թ. հունվարի 1-ից ծնված ամեն երեխայի համար Կառավարությունն ամեն ամիս 50 հազար դրամ կհատկացնի. Փաշինյան:
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ «2022 թվականի պետական բյուջեն հիմնված է 3 առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում: Գործադիրի ղեկավարը նաև մանրամասնեց հիշատակած կետերից յուրաքանչյուրի ուղղությամբ կատարվող քայլերը:
Այլևս գրեթե ամեն օր քովիդով վարակման թիվը հատում է երկու հազարի սահմանը։ Նախօրեին 42 մահ։
Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677 հազար 32 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466 հազար 785, երկրորդ դեղաչափ` 210 հազար 247:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2022 թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումներին․ ՈՒՂԻՂ:
Սիրելի’ հայրենակիցիներ, իրականությունը հետևյալն է. քանի որ այս ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ մեր պայքարը չի դադարել, և, որ առաջիկայում նախատեսել ենք կոնկրետ քայլեր, մենք տասը օր առաջ դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաք և երթ կազմակերպելու համար։
Օգոստոսի 28-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ ցանում և աճեցնում է կանեփ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստը որոշակի քաղաքական ազդանշաններ է պարունակում և նշել, որ կառավարության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո իր համար «նոր ժամանակ է սկսվում»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություն ստացան, որ Մայիսյան գյուղի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է զինամթերք:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին հայտարարել է TRUTH Social սեփական սոցիալական ցանցի առաջիկա գործարկման մասին: Այդ մասին հաղորդել է The Hill-ը:
Մեծ կաթսայի մեջ ջուր եռացնել: Ավելացնել շաքարավազ, անանուխ և համեմունքներ: Նորից հասցնել եռման, հետո ցածրացնել կրակը և եփել մոտ 15 րոպե:
Մեր կյանքի բոլոր իրավիճակներում, երբ հույսը սկսում է մարել, երբ այլևս չենք վստահում սեփական ուժերին, սկսում ենք ապավինել Աստծուն: Մինչդեռ իրականում տեսականորեն գիտենք ու հասկանում ենք, որ Աստված ամենուր ու մշտապես է մեր միակ հույսն ու ապավենը, որ անգամ այն պահին, երբ կատարելապես վստահ ենք մեր ուժերին, պիտի որպես ապավեն ունենանք Տիրոջը, խնդրենք Նրա առաջնորդությունը: