Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում գտնվելու ընթացքում անցակետում գրանցում էին լրագրողների նոութբուքերը

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում  է 2022  թվականի պետական բյուջեի նախագիծը: Նիստին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, որը ավելի քան 30 րոպե անց լքեց քննարկման սենյակը:

Ինչպես միշտ,  այսօր ևս ԱԺ-ում սահմանված էր անվտանգության պահպանման խիստ ռեժիմ, նույնիսկ լրագրողներին անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս պայուսակով մտնել այն սենյակի նախասրահը, որտեղ ընթանում է քննարկումը: Ավելին՝ ԱԺ շենք մուտք գործելիս գրանցում էին նաև լրագրողների նոութբուքերի մակնիշը՝ լրագրողի անուն-ազգանունով:

Հարցին՝ նախկինում նման բան չի եղել, ինչո՞ւ են այսօր ստուգում, անվտանգության  աշխատակիցը պատասխանեց, թե միշտ էլ գրանցել են:

Նշենք, որ նախկինում ԱԺ անցակետում երբեք լրագրողի աշխատանքային նոութբուքի մակնիշը չեն գրանցել:

Նշենք մեկ այլ հետաքրքիր հանգամանք ևս, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր քննարկմանը, սենյակում գրեթե ազատ տեղ չկար, նրա գնալուց անմիջապես հետո պատգամավորներն  էլ լքեցին սենյակը: Եվ բյուջեի նախագիծը շարունակեցին քննարկել  կիսադատարկ սրահում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031