
Դասական անգլիական գրոգ

Բաղադրիչներ
1. Ջուր – 500 մլ
2. Ռոմ – 0.75 լ
3. Շաքարավազ – 2 ճ/գ
4. Մեխակ – 21 հատ
5. Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ
6. Դարչին – 0.5 թ/գ
7. Անանուխ – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Մեծ կաթսայի մեջ ջուր եռացնել: Ավելացնել շաքարավազ, անանուխ և համեմունքներ: Նորից հասցնել եռման, հետո ցածրացնել կրակը և եփել մոտ 15 րոպե:
2. Վերցնել կրակից, քամել, ավելացնել ռոմը և լավ խառնել: Ծածկել կափարիչով և թողնել՝ թրմվի 15 րոպե: Մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը