Օրը սկսեք այս նախաճաշով. շիլայի պատրաստման լավագույն տարբերակը
Բաղադրիչներ
1. Վարսակի ալյուր – 110 գ
2. Բանանի կաթ – 120 գ
3. Կարագ – 20 գ
4. Աղ – 1 գ
5. Շաքարավազ – 2 գ
6. Աղի կարամել – 10 գ
7. Ընկույզ – 5 գ
Կարամելիզացված բանանների համար
1. Մաքրած բանան – 2 հատ
2. Վանիլին – 1 գ
3. Շաքարավազ – 1 գ
4. Կարագ – 20 գ
5. Կոնյակ – 15 գ
Պատրաստման եղանակը
1. Վարսակի փաթիլների վրա կաթ լցնել և դնել ցածր կրակին:
2. Բանանները շերտատել և տապակել շաքարավազով և կոնյակով, մինչև կարամելիզացվեն:
3. Բանանի փրփուր ստանալու համար հարել մնացած բանանը և բանանի կաթը:
4. Շիլան լցնել ափսեի մեջ, ծածկել բանանի փրփուրով, վրան շարել կարամելիզացված բանանները և աղի կարամել շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը