Ոստիկանապետը շեշտում է՝ մարդիկ այստեղ են գալիս մշտապես տարբեր առիթներով բողոքի ցույց կազմակերպելու համար, ուստի մենք պարզապես այստեղ ենք՝ համոզվելու համար, որ նրանք ի վիճակի են ազատ և խաղաղ իրականացնել իրենց իրավունքը, որի հետ մենք որևէ խնդիր չունենք, ասում է Վաշինգտոնի ոստիկանապետը:
Ցավոք, մենք շատ բան չենք հասկացել հարյուրամյակներով, շատ բան չենք ըմբռնել, շատ բան չենք յուրացրել, թեպետ նրանք՝ այդ երևելի անհատները, գրեթե մարգարեաբար են ասել իրենց ասելիքը՝ շաղկապելով անցյալը, ներկան ու ապագան:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ վերահաստատելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակն ու հայ և ռուս ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը:
Գյումրին երկրորդ անգամ հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի անվադահուկային առաջնությունը:
Ծնողները, ի՞նչ է, իրենց սգավոր սիրտը վերցրած՝ պետք է գնան, այնտեղ գոռա՞ն, խանգարե՞ն. Կարին Տոնոյան
Այսօր ինքս ինձ չեմ ներում, որ չհասկացա, որ այդ պատերազմը դավադիր էր. Կարին Տոնոյան
2021թ․ օգոստոսի 29-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Արտաքին հետախուզական ծառայություն Հայաստանը մինչ այսօր էլ ունեցել է, որը գործել է ԱԱԾ կառույցի ներսում։
Ամիսներ շարունակ մեր թիմն ապրեց անհանգիստ, զգայուն, պատասխանատու օրեր՝ ստեղծելու համար «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ» նախագիծը և այն արդեն իրականություն է:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:
«Իմ մինուճար տղես էր, Դավոս, ժամկետային էր, 2 ամսվա ծառայող էր։ Այդ երեխեքը սկի գդալ բռնել չգիտեին, ուր մնաց՝ ավտոմատ, տարել էին առաջին գիծ, 40 օր սոված-ծարավ, դա բոլորի մոտ շեշտում եմ, որ սոված-ծարավ են եղել։ Երեխեքը զանգել՝ մեզնից ուտելիքներ են ուզել, առաջին բուժօգնության պարագաներ, անգամ հեռադիտակ, ինչի՞ պետք է առաջին գիծ կանգնող տղան ծնողից հեռադիտակ ուզեր։ Ջուր չեն ունեցել, ասում էին՝ քիչ-քիչ խմում ենք, մինչև ուղարկեն։ Մենք ենք ծնողներով հավաքվել ու ուղարկել․․․ Նոյեմբերի 5-ին է զոհվել որդիս, 40 օր կռվեց․․․»։
Զոհված տղաների հարազատների հավաքը՝ Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշ մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, մեր ամենամեծ ձեռքբերումը եղել է անկախությունը, որը հնարավորություն պետք է տար մեր կյանքում մեծ փոփոխությունների, ցավոք, եղավ այնպես, որ մենք չկարողացանք այդ անկախության տված բարիքները ճիշտ օգտագործել՝ գնացինք հակառակ ուղղությամբ»,- հավելեց Ռադիկ Մարտիրոսյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական պատգամավոր, «Գռզո» մականունով հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ պահանջելով հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է հիվանդանոցում գտնվող հայտնի երգիչ, երգահան Հայկ Հակոբյանին՝ Հայկոյին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Վերջինիս նախաձեռնությամբ կարևոր պոստերից մեկում փոխվեց և նախորդից ավելի բարձր տեղադրվեց հայկական դրոշը։ Բարձունքում ծածանվող եռագույնը հույսով ու հավատով լցրեց բնակիչների սրտերը։ Խորհրդանշական այս օրը բոլորի փափագն էր հաղթանակած երկրում կրկին ծածանել հայոց եռագույնը»,– ասված է Տեղ համայնքի ֆեյսբուքյան էջում։
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից ոստիկանական անցակետ տեղադրելը շարունակում է անվտանգային խնդիրներ առաջացնել անցորդների համար։ Իրանցի վարոդներին կանգնեցնելուց ու որոշակի գումար գանձելուց զատ, թշնամին նաև կանգնեցնում է հայ վարորդներին, դրա վառ ապացույցն այն է, որ սեպտեմբերի 19-ին թշնամին տարել էր երկու հայերի, ժամեր անց ռուսական կողմի աջակցությամբ հնարավոր էր եղել նրանց վերադարձնել։
ՀՀ սնանկության դատարանը՝ դատավոր Բագրատ Մկրտչյանի նախագահությամբ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին սնանկ ճանաչելու մասին որոշում է կայացրել։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնը՝ ի պատիվ ՀՀ Անկախության օրվա, կազմակերպել էր բաց դասախոսություն-քննարկում ուսանողների հետ «Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը» թեմայով:
Ժամեր անց ՀՀ իշխանությունները կմասնակցեն Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «գունագեղ» տոնակատարությանը՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր դեռևս սեպտեմբերի 8-ին՝ Կառավարության նիստի ժամանակ՝ տեղեկացնելով, որ անկախության տոնը կնշվի մասշտաբային և գունագեղ տոնակատարությամբ։
։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները չճանաչելու հանգամանքին։
ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Թերեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առանձնազրույց են ունեցել։
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 30 տարեկան է։ Այս մեկ շնչով ասված նախադասությունը, ինչ-խոսք, մեկ շնչով չի ստեղծվել, քանզի վերջին 30 տարին հայ պետականության համար լուրջ գողգոթա էր։ «Անկախություն» ասելով՝ զուգահեռ պատկերացնում ենք մաքառում, պայքար, նվիրում, ակնածանք, բայց․․․․
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Այսօր նորանկախ Հայաստանի անկախության 30 ամյակն է։ Ես չեմ կարող շնորհավորել մեզ, որովհետև մենք չունենք այն անկախությունը, որը մենք ժառանգել էինք:
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Օդի ջերմաստիճանը 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և հորդորը՝ ամուր մնալու հավատքի մեջ, ընթանալու Աստծո պատգամներով, համախմբված հայրենիքի շուրջ, հայրենյաց սիրով ու եղբայրությամբ իրականացման առաջնորդելու ազգային մեր լուսավոր իղձերը։
Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ: