Կանանց մեջ ի՞նչն է վախեցնում զգայուն արական սեռին
Հայտնի հոգեբան Միխայիլ Լոբկովսկին իր մտորումներով է կիսվել այն մասին, թե տղամարդկանց վանող ինչ սխալներ են թույլ տալիս կանայք: Հոգեբանը պնդում է՝ եթե կանայք շարունակեն իրենց նման կերպ պահել, երջանիկ հարաբերությունների հեռանկարը նրանց չի էլ ժպտա: Այս մասին գրում է vazhnoznat.com կայքը:
Նախ հոգեբանը կարծում է, որ տղամարդուն սեփական խնդիրներով ծանրաբեռնել չի կարելի: Միխայիլ Լոբկովսկին ասում է, որ երբ կինը պատասխանատվությունը դնում է նրանց ուսերին, դա շատ է վախեցնում: Իհարկե, յուրաքանչյուր հասուն մարդ ինքը պետք է կարողանա հաղթահարել կենսական բարդությունները: Ինչ խոսք, երբ տղամարդը սիրում է կնոջը, նա ինքն է ուզում որևէ բանով օգտակար լինել նրան:
Երկրորդ հերթին տղամարդուն վանում են կանանց նյութական հավակնությունները: Հոգեբանը խորհուրդ չի տալիս տղամարդկանց ակնարկել, որ դու նոր սմարթֆոն ես ուզում կամ ցանկանում ես մեկնել արտասահման՝ հանգստանալու: Սա հիմնավորում է նրանով, թե իբր այդ ժամանակ տղամարդիկ կմտածեն, որ կնոջը նրանցից միայն փող է պետք:
Վիճելի հարց է: Չէ՞ որ իրենք՝ տղամարդիկ են խոստովանում, որ սիրում են, երբ կանայք ուղիղ են ասում իրենց ցանկությունների մասին, այդ թվում նաև՝ նյութական, քանի որ իրենք ակնարկներ չեն սիրում ու չեն հասկանում:
Ցանկացած տղամարդու հեշտորեն կարելի է վախեցնել ու վանել նաև, եթե հարաբերությունների հենց ամենասկզբում կինը խոսի ամուսնությունից ու երեխաներ ունենալուց: Սովորաբար ուժեղ սեռի ներկայացուցիչներին նման բաները զգաստացնում են: Ամեն դեպքում, երբ դուք նոր-նոր եք սկսում միմյանց հետ շփվել, չարժե խոսել ապագայի վերաբերյալ լուրջ պլաններից:
Բացի վերը թվարկածից, տղամարդիկ խուսափում են նրանցից, ովքեր կեղտ են շպրտում իրենց նախկին զուգընկերների ու հարաբերությունների վրա: Լոբկովսկին խորհուրդ է տալիս նոր ընկերոջ ուսին լաց չլինել ու վատը չխոսել նախկին հարաբերությունների մասին: Ոչինչ պետք չէ թաքցնել, բայց ավելի լավ է զրույցի այլ թեմա ընտրեք: Իսկ ժամանակի ընթացքում, արդեն ավելի հարմար պահի կպատմեք աշխարհում ամեն ինչի մասին:
Չարժե նաև թաքցնել երեխաներ ունենալու փաստը: Որոշ կանայք սպասում են, թե երբ տղամարդու հետ էմոցիոնալ մակարդակում ավելի մտերիմ կլինեն, որ պատմեն այդ մասին: Բայց ավելի լավ է հենց ամենասկզբից պոտենցիալ զուգընկերոջն ասել, որ դու մայր ես: Չէ՞ որ երեխաները քո մի մասնիկն են, և եթե տղամարդը քո հանդեպ անկեղծ զգացմունքներ ունի, ապա կընդունի նաև քո երեխային:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը