Բաժիններ՝

Ձվածեղ՝ մոցարելայով և բալզամիկ սոուսով

Բաղադրիչներ

1. Ձու – 3 հատ

2. Լորի ձու – 4 հատ

3. Մոցարելա պանիր – 100 գ

4. Չերրի լոլիկ – 7 հատ

5. Պարմեզան պանիր – 15 գ

6. Կանաչ ռեհան – 1 ճյուղ

7. Իտալական համեմունքների խառնուրդ

8. Աղ

Պատրաստման եղանակը

1. Նախապատրաստել բաղադրիչները:

2. Ձվերը կոտրել բաժակի մեջ:

3. Աղ ցանել:

4. Համեմել սև աղացած պղպեղով:

5. Պանիրն անցկացնել մանր քերիչով:

6. Պանիրն ավելացնել ձվին և լավ խառնել:

7. Լոլիկները կիսել:

8. Տապակի մեջ բուսայուղ տաքացնել և ավելացնել 1 պտղունց խոշոր աղ:

9. Լոլիկները մի փոքր տապակել միջին կրակի վրա:

10. Ձվին ավելացնել իտալական համեմունքների խառնուրդը:

11. Խառնել:

12. Մոցարելան խորանարդաձև կտրատել:

13. Ռեհանի տերևները կտրատել:

14. Ձվային խառնուրդը լցնել լոլիկների վրա:

15. Երբ ձուն սկսի պնդանալ, ավելացնել լորի ձվերը:

16. Ավելացնել մոցարելա պանիրը:

17. Իջեցնել կրակը և ծածկել կափարիչով:

18. Երբ պանիրը հալչի, տեղավորել ափսեի մեջ:

19. Ձվածեղի վրա բալզամիկ սոուս լցնել:

20. Ավելացնել քերած պարմեզան:

21. Զարդարել ռեհանի տերևներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս