Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է վերացնել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել դրա չափը։
Դու, քո բանակցածը, ո՞ւմ վրա ես գցում. Ադրբեջանը մեր օրոք «իզգոյ» էր. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին:
Ասել ենք համանախագահների միջոցով բանակցի, ոչ թե Մյունխենում Ալիևի դեմ խայտառակվի. Էդուարդ Շարմազանով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։
Կապիտուլյանտ իշխանությունն ընտրել է հայկական հարցի լուծման թուրքական տարբերակը. Էդուարդ Շարմազանով:
Ինձ մոտ տպավորություն է, որ սրանց քաղաքական իդեալը Գեբելսն է. Էդուարդ Շարմազանով:
Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-2-ը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Էդուարդ Շարմազանովը՝ Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին. ՈՒՂԻՂ:
Քովիդով դրական ախտորոշումների թվի ավելացումը հաշվի առնելով՝ «Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է քովիդի բաժանմունքը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի իրավաբան, պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախկին նախագահ, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ:
Ինձ համար մերժելի է ոչ միայն Նաիրի Հունանյանի, այլև Նիկոլ Փաշինյանի կերպարը
Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի գլխավորությամբ պատարագ է մատուցվել։
Թուրքիայում նոր անտառային հրդեհներ են բռնկվել, այս անգամ Դերսիմի նահանգում։
Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում:
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմում ներկայացրեց Վերաքննիչ դատարան՝ խնդրելով վերացնել Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ սահմանը հատելու արգելքը:
Բորիս Մուրազին՝ սահմանային իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ։
Ի՞նչ արեցիք, երբ ԱԺ աշխատակազմի ղեկավար աղջնակը ցուցակ հրապարկեց, թե որ լրատվամիջոցները կարդան. Սաթիկ Սեյրանյանը՝ Դանիել Իոաննիսյանին
Օգոստոսի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանն ազատվել էր 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, և այդ պաշտոնը մինչ օրս թափուր է:
Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում բնակիչները երկու շաբաթ է՝ շարունակում են պահանջել դադարեցնել գիտավանի տարածքում 12 հարկանի բնակելի շենքի շինարարությունը:
Տիգրան Քոչարյանը՝ Սյունիքում տեղի ունեցող սահմանազատումների մասին․ ՈՒՂԻՂ:
2021 թվականի օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրվել է 1341 զանգ, որից՝ 53-ը տեխնածին, 55-ը՝ սոցիալ-կենցաղային բնույթի, 39-ը՝ արտակարգ պատահարների վերաբերյալ կանչեր են: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Չպետք է նահանջենք՝ լրագրողները պետք է ազատ շրջեն ԱԺ-ում. Շուշան Դոյդոյան
Պաշտոնական մարմիններն ինձ հստակ ասել են՝ ուր կուզեք դիմեք՝ ինչ ուզենք, անելու ենք. Հռիփսիմե Ջեբեջյան
Ո՞ւր է Սիսակ Գաբրիելյանը, Արթուր Հովհաննիսյանը, նա այսպես է աշխատելու լրագրողների հետ. Անի Գևորգյան
Վերադարձրեք մեզ նախկին «բռնապետական» կարգերը, թող ԱԺ-ում լինի նախկին «բռնապետական» կարգերը. Վահե Մակարյան
Դեմ եմ ցանկացած կոմպրոմիսի, պետք է անհապաղ վերացվեն բոլոր այս սահմանափակումները. Սաթիկ Սեյրանյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կհրավիրվեն Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ, որում բարձրաձայնել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդիրը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար համարվում են բռնի անհետացման զոհ:
Օգոստոսի 29-ի երեկոյան Աթենքում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել առանձին կատեգորիայի քաղաքացիների պարտադիր պատվաստման դեմ. հանրահավաքից հետո եղել են ոստիկանության հետ մի խումբ երիտասարդների բախումներ, ոստիկանությունը կիրառել է արտասվաբեր գազ եւ ձերբակալել 47 մարդու:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի խոսքով՝ քննարկման նպատակը լրագրողական հանրույթի ձայնը լսելի դարձնելու հրամայականն է, որը խախտել է ԱԺ ղեկավարությունը: