ՀՀ ԶՈՒ 1-ին և 4-րդ բանակային կորպուսները միավորե՞լ են

Օգոստոսի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանն ազատվել էր 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, և այդ պաշտոնը մինչ օրս թափուր է:

Օգոստոսի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանն էլ ազատվել էր 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և մեկ այլ հրամանագրով նշանակվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար։

168.am-ի տեղեկություններով, ՀՀ ԶՈՒ-ում ընթացող բարեփոխումների շրջանակում այս երկու կորպուսները միավորվել են Հատուկ բանակային կորպուսի մեջ:

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ 1-ին ԲԿ-ն տեղակայված էր Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, իսկ 4-րդ ԲԿ-ն՝ Եղեգնաձորում: Հնարավոր է, որ նոր՝ Հատուկ բանակային կորպուսի տեղակայման վայրը ևս Գորիսը լինի:

Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հարավում, և հյուսիսից սահմանակից է Վայոց ձորի մարզին: Այսինքն, այս երկու զորամիավորումների միացումը կատարվում է՝ հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, և, բնականաբար, կորպուսների պաշտպանության տակ եղած ուղղությունների և տարածքների հանգամանքը:

Նշենք, որ Ագարակի գունդը 4-րդ ԲԿ-ի կազմում է:

Հավելենք, որ Գորիսի և Սիսիանի շրջանում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր:

Տեսանյութեր

Լրահոս