Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում օգոստոսի 29-ը հայտարարել է համաժողովրդական սգի օր՝ կապված Ժամբիլի շրջանի զորամասի պահեստում պայթյունների հետևանքով տասնյակից ավել զոհերի առնչությամբ: Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերի խորհրդարանական մարտերից հետո իշխանական խմբակցության պատգամավորների մոտ հերթական հանճարեղ միտքն է ճառագել՝ արգելել պատգամավորներին նիստերի դահլիճ տանել իրենց հեռախոսները։ Ինչպես հայտնի է, իշխանական հրահանգով, ՊՊԾ հրոսակախումբը դահլիճում իրավիճակը լարվելուց վայրկյաններ անց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հեռացնում է օթյակից՝ թույլ չտալով տեսանկարահանել եւ լուսաբանել դահլիճի դեբոշները, եւ այդ գործն անում են ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց սմարթֆոններով լայվ մտնելով։ Որպեսզի այդ խայտառակ տեսարանները հանրությանը չհասնեն, նորանոր մեթոդներ է մտածում իշխանությունը։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ մեր թշնամի պետության ղեկավարն իր քաղաքական ու դիվանագիտական կարողություններով գերազանցում է Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող և երկրի փաստացի ղեկավարումն իրականացնող անձի հնարավորություններին, դա արդեն ակնհայտ է և, գրեթե, ամեն օր իր արտահայտությունն է ստանում Արցախի և Հայաստանի հետ տեղի ունեցող անբարենպաստ զարգացումների տեսքով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման վերջին օրն իր ելույթով հանրության ու տեղեկատվական դաշտի ուշադրության կենտրոնում հայտնվեց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Օգոստոսի 31-ին Մոսկվայում կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զորամասի պահեստում օգոստոսի 26-ին ավելի քան 10 պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ողջ տարածքը՝ շուրջ 700 քառակուսի մետր: Տուժել է ավելի քան 90 մարդ, 28-ը հիվանդանոցում են, ընդ որում, նրանցից 6-ը՝ ծանր վիճակում:
Օգոստոսի 27-ին, ժամը 08.40-ին, «Օպել» ավտոմեքենայի վարորդը Ավանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա Կարեն Ասլանյանին, հետո նրա ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Օպել»-ի։
Միացյալ Նահանգների զինվորականներն Աֆղանստանից հեռանալուց հետո մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը հանձնելու են «Աֆղանստանի ժողովրդին»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են ղեկավարելու օդանավակայանում և ապահովելու դրա անվտանգությունը:
Սույն թվականի օգոստոսի 27-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված՝ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը հետաքննության փուլն ավարտվելու հիմքով փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե:
Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով:
«Աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ։ Փողոցային լուսավորության ցանցը տեղադրվել է Ստեփանակերտից մինչև Լիսագոր ճանապարհահատվածում. ընդհանուր կազմում է 28 կմ հատված, որից 8,5 կմ֊ը՝ Ստեփանակերտ֊Շուշի ճանապարհահատվածը, արդեն լրիվությամբ պատրաստ է և միացված։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և ցավակցություն է հայտնել զոհված քաղաքացիական անձանց ու զինվորականների ընտանիքներին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Իսկ ընդամենը երեկվա ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը թողնում է պաշտոնը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան կարգավորման հարցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։
Մեխիկոյի Ազգային համալսարանի մասնագետները դիմակ են ստեղծել արծաթի և պղնձի նանոշերտերից, որը չեզոքացնում է SARS-CoV-2 վիրուսը, որից առաջացել է «Քովիդ-19»-ը: Այս մասինգրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով համալսարանի պաշտոնական թերթին:
Օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ 2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ոստիկանության Ստեփանավանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս բաժնի ծառայողները ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության գործընկերների հետ Ուռուտ գյուղի 1-ին փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Ուռուտի 36-ամյա մի բնակչի։
Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ դեսպանորդ Նո Գյու Դոկը կայցելի ԱՄՆ, որտեղ կքննարկի ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման խնդիրը եւ այլ հարցեր: Օգոստոսի 27-ին այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունը:
Օգոստոսի 27-ի առավոտյան նավթը շարունակում է թանկանալ թույլ դոլարին աջակցության պայմաններում: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Օգոստոսի 1-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամեր առաջ գողացել են Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ռենո» մակնիշի մեքենայի համարանիշերը։
Աշխարհում օգոստոսի 27-ի առավոտվա դրությամբ COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը կազմել է 214 միլիոն, 626 հազար 986: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Տապակել աղացած միսը ձիթայուղով, միջին կրակի վրա մոտ 5-7 րոպե, լցնել սալսան, եփել 3-5 րոպե, այնուհետև ավելացնել ձվերը, ծածկել տապակը կափարիչով:
1980-ականների սկզբին Խորհրդային Հայաստանում մեծացած Հովհաննես Ավոյանը երազում էր պետական արվեստի դպրոց գնալ: Ներս մտնելու համար դիմորդները պետք է ներկայացնեին ծաղկամանի պատկերով նատյուրմորտ: Ավոյանի էսքիզը տպավորիչ չէր: Մերժվելով արվեստի դպրոցում՝ նա ընտրեց ստեղծագործական այլ ուղի՝ համակարգչային գիտություն՝ կենտրոնանալով արհեստական բանականության և մեքենայական ուսուցման առաջին սերնդի վրա:
Մենք ապրում ենք անընդհատ շարժման մեջ: Մեզ շրջապատում են մարդիկ, մեր շուրջը տեղի են ունենում իրադարձություններ, որոնցից ոչ բոլորն են դրական ազդեցություն թողնում: Cluber-ը ներկայացնում է 6 պարզ միջոց, որոնք կօգնեն պաշտպանել ներքին խաղաղությունը:
Արհեստական ինտելեկտը, չնայած օգտակար եւ հարմար լինելուն, կարող է մարդկանց զրկել ընտրության, ինտելեկտուալ լարվածության, պատասխանատվության, ինտուիցիային եւ ընդհանուր առմամբ ինքնազարգացմանը հետեւելու անհրաժեշտությունից: Այս կարծիքը հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ, նոր մեդիաների բնագավառի փորձագետ Նատալյա Լոսեւան:
ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայում ընդունել է Եվրոպայի կանանց նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանին: Այս մասին տեղեկացնում ենք Շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արամ Հակոբյանը շատ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի կնոջ քրոջ ամուսնու, Լոռու մարզի նախկին դատավոր, կաշառք վերցնելու համար դատապարտված, պատիժը կրած, ներկայումս «Շիրակ ՋՕ»-ի տնօրեն նշանակված Խաչատուր Խաչատրյանի հետ, իսկ նրանց ընկերությունը սկիզբ է առել դեռ Շիրակի մարզից, մինչև Խաչատուր Խաչատրյանի՝ որպես դատավոր, Լոռու մարզ տեղափոխվելը: