Բաժիններ՝

Ուռուտ գյուղի տներից մեկում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել

Օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ 2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ոստիկանության Ստեփանավանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս բաժնի ծառայողները ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության գործընկերների հետ Ուռուտ գյուղի 1-ին փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Ուռուտի 36-ամյա մի բնակչի։

Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվեց ապակյա մոխրացված զանգվածով կաթուցիչ։ Ըստ բերման ենթարկվածի՝ ինքը դրանով ծխել էր կանեփ տեսակի թմրամիջոց:

Ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն մի քանի անգամ հյուրասիրել է նույն գյուղի 70-ամյա մի բնակիչ։

Զննությամբ վերջինիս տան բակից հայտնաբերվել են 1575 հատ տարբեր տեսակի կանեփ բույսին նմանվող խոտաբույսեր, իսկ տնից, տանիքից և օժանդակ շինություններից՝ շուրջ 2700 գրամ չորացված և մանրացված կանեփ տեսակի թմրամիջոց:

Ըստ տանտիրոջ հայտարարության՝ այս տարվա գարնանը տան բակում ցանել և աճեցրել է կանեփ տեսակի խոտաբույսեր` իր օգտագործման համար: Նշված թմրամիջոցի չորացված զանգվածի մի մասը ացետոնով եփելով` պատրաստել է մեկ այլ տեսակի թմրամիջոց:

Տղամարդը բաց է թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս