Ձվածեղ՝ մսակերների համար
Բաղադրիչներ
1. Աղացած հնդկահավ կամ տավարի միս – 400 գ
2. Պատրաստի սալսա – 1 բանկա (վաճառվում է սուպերմարկետներում)
3. Ձու – 5-6 հատ
Պատրաստման եղանակը
1. Տապակել աղացած միսը ձիթայուղով, միջին կրակի վրա մոտ 5-7 րոպե, լցնել սալսան, եփել 3-5 րոպե, այնուհետև ավելացնել ձվերը, ծածկել տապակը կափարիչով:
2. Սպասել 3-5 րոպե: Մատուցել կտրատած կանաչիով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը