Օգոստոսի 6-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բավարարեց «168 ժամ» ՍՊԸ հայցը ու լրատվամիջոցին հեղինակազորեց՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ:
Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածը կառուցապատվում է Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) եւ ՀՀ կառավարության (10․14 մլն եվրո) համաֆինանսավորմամբ , կապալառու կազմակերպություններն են «Հորիզոն-95», «ԱԱԲ Պրոեկտ» եւ «Սուարդի» ընկերությունները : Տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Առաքել Մարտիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»:
Լրագրողներն այսօր խորհրդարանում ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե ինչ զարգացումներ կան՝ պետական պաշտոնատար անձի մահափորձի նախապատրաստման գործով։
Արցախից 700 զինվորական է բերվել. Անդրանիկ Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործի մասին:
Գեներալներին ասել եմ՝ ի՞նչ եք ստորագրել, իրար վրա են քցում. Անդրանիկ Քոչարյանը՝ ԳՇ հայտարարության մասին։
Զինված ուժերի և Պաշտպանության նախարարության միջև ի՞նչ հակասության մասին եք խոսում. Արմեն Գևորգյանը՝ Անդրանիկ Քոչարյանին:
168.am-ի տեղեկություններով՝ Մերուժան Տեր-Գուլանյանն ու Լևոն Գալստյանը հեռանում են Հանրային հեռարձակողի խորհրդից՝ իրենց քաղաքական դիրքորոշումների պատճառով։
Որքանո՞վ է իմ և ձեր կյանքը կարևոր սահմանին կանգնած 18 տարեկան տղաների կյանքից. Հռիփսիմե Ստամբուլյանը՝ Անդրանիկ Քոչարյանին:
Կա՞ կապ ստորագրվելիք փաստաթղթի և ԱԺ-ում այս մակարդակի անվտանգության միջոցառումների միջև. Ագնեսա Խամոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին:
Կա հոդված, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հնարավոր է եղել է թուրքական ծառայությունների օպերացիա, արդյոք արտահոսք չի լինի. Արթուր Ղազինյան:
ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է պատասխանատվության ենթարկել պատերազմում մասնակցածին չմասնակցած ասելու համար. վիրավորանք կա:
Ես Ձեզ հարցրեցի ռազմաքաղաքական ռիսկերի մասին, հարցիս որևէ պատասխան չտվեցիք. Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանին:
Խորհրդարանում լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ մինչև հիմա առանցքային նախարարներից մեկը՝ Արտաքին գործերի նախարարը, նշանակված չէ:
Օգոստոսի 9-14-ը, երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Ի՞նչ բանակցության մասին է խոսում ՊՆ-ն, ի՞նչ է դրված բանակցության սեղանին. Աննա Գրիգորյանի հարցին Անդրանիկ Քոչարյանը պատասխան չտվեց։
Քրեական գործի հետ կապված՝ շարունակում է խնդրահարույց լինել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման և մարդուն շարունակաբար անորոշ վիճակում պահելու պրակտիկան: Խոսքը, մասնավորապես, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին վերաբերող խնդիրների մասին է։
Ալեն Սիմոնյանն ասում էր՝ ծառայության ընթացքում բանակում սոված է մնացել, բա ինչպե՞ս է այդ թվերի համար դրա պատասխանատու Գագիկ Մելքոնյանը ձեր ցուցակով դարձել պատգամավոր. Արեգնազ Մանուկյան:
Տեսնես ինչի՞ց է, որ մեր հետ շփվելու ժամանակ սրանք նորմալ մարդիկ էին, շեֆի ճամպրուկ բռնողից աճելու մեծ պոտենցիալով, բայց որոշեցին գնալ այլ (ազգադավ) շրջապատ ու այդ շրջապատում, լինելով նրանից ավելի ինտելեկտուալ, դառնալ սովորական ուսապարկ։
Ի՞նչ եղավ ձեր հայտարարած ռազմական պոտենցիալը. Անդրանիկ Քոչարյանը հրաժարվում է պատասխանել Արթուր Խաչատրյանի հարցերին:
Նույն պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի բնակիչներից մեկին հանձնված 0.1533 հեկտար հողատարածքը կեղծ փաստաթղթերի միջոցով, ձևական աճուրդ-վաճառքով 2020 թվականի ապրիլի 17-ին օտարել է իր ազգականին, որպիսի դիտավորյալ գործողությունների արդյունքում համայնքի բնակիչը զրկվել է իր տիրապետմանը հանձնված գույքը տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:
«Մենք տեսանք, թե այս մեկ շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի իշխանական թևի պատգամավորներն ինչպես իրենց պահեցին. հենց ստանում են մի անհարմար հարց, ուղղակի չեն պատասխանում այդ հարցին, կամ պատասխանում են այլ թեմայի շուրջ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ նկատելով, որ իշխանությունն ունի մեծամասնություն ու կարողանում է բոլոր հարցերը քվեարկությամբ անցկացնել:
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին, ժամը 07:15-ին, մարվել՝ 08։05-ին։ Այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ։
Որտե՞ղ են գերմանական կռունկները, որոնք Գյումրիում հայտնվելու փոխարեն Ձեր օրոք հայտնվել են արտերկրում՝ ըստ մամուլի. Հայկ Մամիջանյանը՝ Անդրանիկ Քոչարյանին:
Հրամայական է բացառապես ազգային ԱԱԾ-ի ստեղծումը. Անդրանիկ Քոչարյան:
Արեգնազ Մանուկյանը միացրեց Նիկոլ Փաշինյանի՝ «ղազագիր» ստորագրելու հետ կապված հայտարարությունները և ցույց տվեց պատգամավորներից մեկի ստորագրած «ղազագրի» պատճենը՝ նշելով. «Խնդրում եմ նրան հարցրեք, թե ինչ նկատի ուներ «ղազագիր» ասելով, եթե պատասխանը ստանաք, մեզ ներկայացնեք, թե ինչ էր պատաասխանել:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույցով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները, գրում է ՏԱՍՍ-ը:
Փոխել Ազգային անվտանգության ռազմավարությունը, ստեղծել խորհրդարանական օմբուդսման. ինչ այլ փոփոխություններ է առաջարկում Անդրանիկ Քոչարյանը:
Արդեն տևական ժամանակ է, որ Վերաքննիչ դատարանի ավտոմատ համակարգը, որը պետք է մակագրի դատավորներին, առգրավված է ԱԱԾ-ի կողմից, և դատավորների մակագրումը տեղի է ունենում, մեղմ ասած, կասկածելի եղանակով։ Ես խնդրում եմ Ձեր գնահատականը՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, ով որ հավակնում է նորից նշանակվել Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ: