Բաժիններ՝

Ճանապարհաշինարարները ի նշան բողոքի փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր « Հորիզոն -95 » ՍՊԸ բանվորները Քոբայրի փակել են Մ6, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը։ Ճանապարհի հիմնանորոգումը կիսատ է, բանվորները բողոքում են, որ ընկորությունը փոշիացրել է ճանապարհի կառուցապտաման համար հատկացված գումարները, մի մասն էլ կարծում է , որ ընկերությունը դիտավորյալ են սնանկացրել։ Ալավերդու իմ գործընկեր Հրաչյա Պապինյանը հայտնում է , որ ճանապարհը կես ժամ փակվելուց հետո Թումանյանի ոստիկանապետը ճանապահաշինարար բանվորներին հորդորել է ճանապարհը բացել եւ ընկերության դեմ դատական հայց ներկայացրել; Ճանապարհի կառուցապատումը կիսատ է, ճանապարհը կորած է փոշու ամպերի մեջ։ Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ 51,74 կմ երկարությամբ ավտոճանապաԹումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածը կառուցապատվում է Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) եւ ՀՀ կառավարության (10․14 մլն եվրո) համաֆինանսավորմամբ , կապալառու կազմակերպություններն են «Հորիզոն-95», «ԱԱԲ Պրոեկտ» եւ «Սուարդի» ընկերությունները : Տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկությունը:րհի կառուցապատումը սկսվել է 2018թ․ աշնանը եւ պետք է ավարտվեր2019թ․ դեկտեմբերին, սակայն դրա ավարտը չի նշմարվում։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար, այժմ փոխվարչապետ նշանակված Սուրեն Պապիկյանը պետք է պարզաբանումներ տա միջպետական ավտոճանապարհի կառուցապատման ձախողման համար։»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս