
Մերուժան Տեր–Գուլանյանն ու Լևոն Գալստյանը հեռանում են Հանրային հեռարձակողի խորհրդից

168.am-ի տեղեկություններով՝ Մերուժան Տեր-Գուլանյանն ու Լևոն Գալստյանը հեռանում են Հանրային հեռարձակողի խորհրդից՝ իրենց քաղաքական դիրքորոշումների պատճառով։
Մեր տեղեկություններով՝ նրանք խորհրդի կազմում չեն լինի արդեն սեպտեմբեր ամսից, իսկ թափուր անդամների տեղը համալրելու համար ՀՌՀ-ն կհայտարարի մրցույթ։
Հիշեցնենք, որ Մերուժան Տեր-Գուլանյանը Հանրային հեռարձակողի խորհրդի կազմում է 2011 թվականից, իսկ Լևոն Գալստյանը՝ 2016 թվականից։