
Մեկի մոտ լարվածությունը կավելանա, մյուսի մոտ` տագնապայնությունը, երրորդի մոտ էլ փոփոխություն չի լինի. Հոգեբանը՝ դասերը կրկին հեռավար անցկացնելու մասին

Նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները կախված են լինելու կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակից։ Այս թեմայի շրջանակներում օրերս քննարկում է եղել ԿԳՄՍ և առողջապահության նախարարների միջև, ովքեր ընդգծել են, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները պետք է փոխօգտավետ լինեն կրթական և առողջապահական ոլորտների համար: Առկա ձևաչափով կրթությունից, բայցև պետք է չկորցնել զգոնությունը: Ուսումնական գործընթացն առկա ձևաչափով կազմակերպելու համար առաջնահերթ անհրաժեշտ է պատվաստումների բավարար մակարդակ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Ըստ կողմերի, դասապրոցեսն առկա ձևաչափով և առանց դասարանների բաժանման կազմակերպելու համար ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը պետք է լինի առնվազն 60-70%:
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեթերապևտ Լիլիթ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ եթե դասերը կրկին հեռավար անցկացնեն, հոգեբանորեն ինչպե՞ս կազդի սա երեխաների վրա․
«Տեսեք, այստեղ պետք է հստակեցնել, թե որ տարիքային խմբի մասին է խոսքը, քանի որ յուրաքանչյուր տարիքային խումբ ունի համապատասխան առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել այդ խմբի հետ առնչվելիս, աշխատելիս։ Ինչքան փոքր է երեխան, այնքան ավելի հեշտ և արագ կհարմարվի իրավիճակին, քանի որ ունի ավելի քիչ կյանքի փորձ և ավելի ճկուն պաշտպանական մեխանիզմներ։ Տարիքի հետ զուգահեռ՝ հարմարվողական համակարգերը համեմատաբար ավելի դժվար են աշխատում, քանի որ կարծրանում են պահվածքի մոդելները և այլն։ Իսկ, թե ինչպես կազդի իրենց հոգեբանության վրա, շատ ինդիվիդուալ է, մեկի մոտ լարվածությունը կավելանա, մյուսի մոտ՝ տագնապայնությունը, երրորդի մոտ էլ փոփոխություն չի լինի։ Ամեն դեպքում մարդը սոցիալական էակ է ու միշտ ձգտելու է բնական շփման, սոցիալիզացիայի իր բնական ընթացքին»:
Հարցին՝ ինչպե՞ս երեխաներին հասկացնել, որ պետք է շարունակեն դիմակ կրել փակ տարածքում, անընդհատ լվանան ձեռքերը և այլն, հոգեթերապևտը պատասխանեց. «Առաջին հերթին մենք ինքներս պետք է բարձրացնենք մեր սոցիալական պատասխանատվության աստիճանն ու գիտակցությունը, քանի որ երեխան կրկնօրինակելու միջոցով է սովորում՝ ինչպես վարվել, որն է ճիշտ կամ սխալ։ Այսինքն՝ ստացվում է՝ աշխատանքը տվյալ հարցի շուրջ առաջին հերթին պետք է տարվի ուսուցչական կազմի հետ։ Նախադպրոցական տարիքի երեխաների հետ տանել բացատրական աշխատանքներ, բայց ոչ միայն խոսքով, այլ նաև, օրինակ, դերային խաղերի միջոցով, այդպես երեխան ավելի պատկերավոր և հստակ կհասկանա՝ ինչ է իրենից ներկայացնում դպրոցը»: