Թարմ աղցան՝ առողջ ապրելակերպի սիրահարների համար
Բաղադրիչներ
1. Հազարի թերթիկներ – 1 փունջ
2. Հավի փափկամիս – 200 գ
3. Չեդդեր պանիր – 1 բաժակ
4. Ձու – 6 հատ
5. Վարունգ – 1 հատ
6. Լոլիկ – 3 հատ
7. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Հազարը մանրացնել:
2. Հավի խաշած փափկամիսը, վարունգը և լոլիկը կտրատել:
3. Պանիրն անցկացնել քերիչով:
4. Եփած ձվերը կիսել:
5. Համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել սիրելի սոուսը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը