Հունիսին պարենի համաշխարհային գները 12 ամսվա ընթացքում առաջն անգամ իջել են

Հունիսին պարենի հումքայն ապրանքների համաշխարհային գները 12 ամսվա ընթացքում առաջին անգամ իջել են: Ինչպես հուլիսի 8-ին հայտնել է Միավորված ազգերի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, անցյալ ամսին կազմել է 124,6 կետ, ինչը 2,5 տոկոսով ցածր է, քան մայիսին, բայց գրեթե 34 տոկոսով բարձր է 2020 թվականի ցուցանիշից։

Ձեթերի՝ ՖԱՕ-ի գների ինդեքսը հունիսին իջել է 9,8 տոկոսով՝ հասնելով չորս ամսվա ընթացքում նվազագույն մեծությանը: Նշվում է, որ անկումը տեղի է ունեցել «արմավաձեթի, սոյայի եւ արեւածաղկի ձեթի համաշխարհային գների» նվազման պատճաով: Հացահատիկի գների ինդեքսի մեծությունն իջել է 2,6 տոկոսով, իսկ կաթնամթերքինը՝ 1 տոկոսով: Նշվում է, որ ամենից շատ իջել են կարագի գները «ներմուծման համաշխարհային պահանջարկի արագ նվազման եւ պաշարների, հատկապես Եվրոպայում, անշան ավելացման պատճառով»: Շաքարի գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 0,9 տոկոսով, իսկ մսինը՝ 2,1 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս