Բաժիններ՝

Ձվածեղ՝ ֆրանսիական բաղադրատոմսով

Բաղադրիչներ

1. Սոխ – 1 հատ
2. Լոլիկ – 1 հատ
3. Հաց – 2 կտոր
4. Ձու – 3 հատ
5. Պանիր – 30 գ
6. Բուսայուղ՝ տապակելու համար
7. Կանաչ սոխ – 1 հատ
8. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Սոխը մանր կտրատել, հացը՝ խորանարդաձև:

Կարդացեք նաև

2. Լոլիկը նույնպես կտրատել խորանարդաձև:

3. Պանիրը քերել:

4. Սոխը տապակել, ավելացնել հացը:

5. Երբ հացը ոսկեգույն դառնա, ավելացնել լոլիկը և աղ ցանել:

6. Տապակել մոտ 2-3 րոպե: Լցնել ձուն, աղ և պղպեղ անել, վրան ավելացնել պանիրը:

7. Շարունակել տապակել: Մատուցելիս վրան լցնել մանր կտրատած կանաչ սոխը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս