«Միացյալ Նահանգներում այս պահին շատ հնարավոր է նահանգային մակարդակով սկսել Արցախի ճանաչման գործընթացը». Սուրեն Սարգսյան

Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումի ընթացքում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշեց, թե ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո ԱՄՆ հայ համայնքը բացառապես կենտրոնացել է Արցախի վրա՝ մի քանի օրակարգային կարևոր առաջնահերթություններով, որոնց թվում՝ ուղիղ ֆինանսական աջակցություն Արցախին և Հայաստանի Հանրապետությանը: Սարգսյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ը միակ պետությունն է ՀՀ-ից զատ, որն ուղիղ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Ստեփանակերտին:

«Միացյալ Նահանգներում այս պահին շատ հնարավոր է նահանգային մակարդակով սկսել Արցախի ճանաչման գործընթացը: Շատ հնարավոր է, որովհետև 8 նահանգ արդեն իսկ ճանաչել է Արցախի անկախությունը: Ցեղասպանության ճանաչման տեսանկյունից 49 նահանգներ ճանաչել էին Ցեղասպանությունը: Սա իրավական առումով նախադեպ չէ, այսինքն՝ իրավական առումով որևէ ճնշման մեխանիզմ չի գործադրի իշխանության վրա, բայց բարոյական տեսանկյունից և նախադեպային տեսանկյունից, իսկ Միացյալ Նահանգները նախադեպային պետություն է, շատ լուրջ ճնշում է  իշխանությունների վրա»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի՝ Վաշինգտոնի ոչ պաշտոնական շրջանակներում կա դիրքորոշում, որ շատ հնարավոր է սկսել Արցախի ճանաչման գործընթաց, շատ հնարավոր է բանաձև ընդունել նաև Կոնգրեսում, Ներկայացուցիչների պալատում, բայց դրա համար Հայաստանից ազդակներ են պետք: Իսկ գործող իշխանության դիրքորոշումն Արցախի հարցում այսօր ոչ ոքի հայտնի չէ:

«Դիրքորոշում չկա, ռազմավարություն չկա, մարտավարական քայլերի և տրամաբանական քայլերի հաջորդականություն այս պահի դրությամբ դեռևս չկա: Համենայն դեպս, մեր համայնքը, երբ  մենակ է մնում, այսպես ասած, Երևանից որևէ սիգնալ չի ստանում, փորձում է ինքնակազմակերպվել և ձևավորել առաջնահերթություններ, որոնք, համարում է, որ սկբունքային են իրենց համար»,- հավելեց միջազգայնագետը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս