«ՀԱՊԿ-ին ո՞ւր ես դիմել, այ տղա, դու զինված ուժեր, Պաշտպանության նախարարություն, ներքին զորքեր, ԱԱԾ չունե՞ս». Շարմազանով
Այսօր չկա ինքնիշխանություն, և այսօր Մուրադովն ավելի շատ իշխանություն ունի, քան Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երբ ՀՀ-ն չունի իշխանություն, գործադիրի ղեկավար, այլ ֆեյսբուքյան լայվերով և ժողովրդին մոլորության մեջ գցող խեղկատակ, բնականաբար, Մուրադովը պիտի բանակցի: Եթե քո սահման են մտնում 250 հոգով, շվշվացնելով մտնում են Սյունիք, և մի հատ օդ նույնիսկ չեն կրակում, բա ի՞նչ եք ուզում: Ասում է՝ դիմել ենք ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ-ին ո՞ւր ես դիմել, այ տղա, դու զինված ուժեր, Պաշտպանության նախարարություն, ներքին զորքեր, ԱԱԾ չունե՞ս, 500-ից մինչև 1000 հոգանոց ջոկատներով ես ֆռֆռում ՀՀ սահմաններում, Սյունիք ախռանայով ու սնայպերով ես գնում: Էդ սնայպերներին տանեիր՝ Սյունիքի սահմանը պահեին»,- ասաց նա:
Անդրադառնալով հակառուսական հայտարարություններին՝ Շարմազանովը նշեց.
«Պուտինը չլիներ, ՌԴ-ի միջամտությունը չլիներ, սրանք ամբողջ Ղարաբաղը տվել էին արդեն: Եվ բոլոր նրանք, ովքեր խոսում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, ՌԴ դերակատարման դեմ, նրանք ակամայից օժանդակում են Թուրքիայի և Ադրբեջանի դերի մեծացմանը և ՀՀ-ի ադրբեջանացմանը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում