Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն ու ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը տարբեր երաժշտական հարթակներում հանդես կգան աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձին նվիրված համերգներով:
Հայաստանի Հանրապետության նախագահը մայիսի 17-ին ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը:
Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր ջերմությամբ:
Իսրայելի ռազմածովային ուժերը եւ ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժման սուզանավին հարված են հասցրել միջատարածքի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է հրեական պետության բանակի մամուլի ծառայությունը։
Մոսկվան պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել և խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանազատման և սահմանագծման համար։
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին սպառնում է աշխատանքից ազատում: Կատալոնական ակումբն այս տարի հստակ չի դառնա չեմպիոն և, ամենայն հավանականությամբ, կմնա միայն երրորդ հորիզոնականում։ Թիմի ղեկավարները դժգոհ են նրա գլխավորած թիմի արդյունքներից:
Նա կհամակարգի նախընտրական շտաբերի գործունեությունը, նախընտրական կազմակերպչական և այլ գործընթացներ:
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցերում։
Մարդասիրական օգնության կարգով 2021-ի հունվար-մարտին Հայաստան է ներմուծվել 501.4 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 5 մլն 209.3 հազար դոլար:
Հայ ժողովրդը պետք է վերականգնի և վերագտնի իր արժանապատվությունը և վեհությունը:
Արցախի իշխանությունները Իսրայելին և Պաղեստինին հորդորում են դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 19-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը երկու օր անցկացրել է Սյունիքում և Վայոց Ձորում, ու նրա տպավորությամբ՝ թշնամին պատրաստվում է հարձակման:
«Ասում են, որ թշնամին հետ պետք է գնա, սակայն դեռ չի գնացել։ Այս պահին որևէ գործողություն չի ընթանում, ամեն մեկն իր տեղում է՝ հանգիստ իրենց համար նստած են։ Ես չգիտեմ, ինչու չեն գնում։ Ես այդ բարձունքում էի, մի «Կամազ» եկավ, մի քանի բան-ման գցեցին մեջը ու ճանապարհով գնացին դեպի Սև լիճ։ Ես չգիտեմ, գուցե ուզում են գնան, ես իրենցից մի 150 մետր հեռու եմ եղել, թե չէ՝ կհարցնեի՝ ինչ են մտածում։ Թող ռադ լինեն, գնան, եկել մեր տարածքում նստել են»,- նշեց Վարո Գրիգորյանը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
«Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Արդյունաբերողների ու գործարարների ռուսական միության նախագահ Ալեքսանդր Շոխինը և «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ԳՀԻ-ի ղեկավար Յարոսլավ Կուզմինովը: Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները՝ հղում անելով կորպորացիային։
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են ադրբեջանցիները, այնպես էլ վերադառնան: Ի՞նչ է նշանակում՝ եկել են, հիմա էլ վերադառնան, ծնո՞ւնդ է, կնո՞ւնք է, նշանդրե՞ք է, ի՞նչ է, որ եկել են: Բայց ես այստեղ ուրիշ վտանգ եմ տեսնում, նա կոշտ բառամթերք չի օգտագործում, որովհետև Ալիևն իրան հետո կչափալախի, կասի՝ արա էս ի՞նչ էիր խոսում»,- ասաց Պետրոսյանը:
Երևանի քաղաքապետարանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ամբողջ տարածքում հանգստյան օրերին նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Մայիսի 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ին, 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Իրանը բացառում է Վիեննայում տեղի ունեցող բանակցությունների ընթացքում որևիցե նախնական համաձայնագրի կնքումն իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համապարփակ համատեղ պլանի (ԳՀՀՊ) իրականացման վերսկսման վերաբերյալ:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամերիկացիները առավել մեծ ակտիվություն են սկսելու ցուցաբերել Հարավային Կովկասում, նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարցում: Չեն գործելու առանձին ՄԽ-ից, բայց և առավել ակտիվ են լինելու՝ որպես գերտերություն: Սպասենք բարձր մակարդակի շփումների»:
Ռոբերտ Հարությունյանը՝ Սյունիքի իրավիճակի մասին. ՈւՂԻՂ:
Իշխանության ու նրա պարագլխի լռությունը կամ մերթընդմերթ արվող անպտուղ պոռթկումները ակնառու են դարձնում, որ իրենք կամ իրավիճակին չեն տիրապետում կամ իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակը այնքան վատն է մեզ համար, որ պատեհ պահի են սպասում կամ ընդդիմության որևէ սխալի, որ շեղեն:
«Նրանք փաստացի ցանկանում են Արցախի տարածքի համար ասել, որ այդ հատվածում գտնվող բոլոր զինված մարդիկ, իրենց համար զինված խմբավորում են, ահաբեկիչներ են։ Այսինքն՝ այդ զորավարժությունները բազմաթիվ խութեր ունի։ Այդուհանդերձ, մենք դրանց մասին որքան էլ բարձրաձայնենք, միևնույն է՝ Ադրբեջանն այս զորավարժություններն անցկացնելու է, մենք որևէ միջազգային արձագանքի չպետք է սպասենք»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։
Այսօր, երբ քոչվոր ազգն իր գիտությամբ աղետի է բերել մեր երկիրը, ՀՀ ներկա վարչապետը՝ փոխանակ դաս քաղելուն և գիտության ու գիտապաշտպանական համակարգի իր ավերիչ քաղաքականությունից հրաժարվելուն, պատերազմող երկրի գիտության ճակատագիրը հանձնել է անձանց, որոնց՝ ստորին օղակներում աշխատելու համար նույնիսկ լրացուցիչ կրթությունն է անբավարար:
Մայիսի 15-ին, ժամը 16.15-ին, Երևանի Բեյրութի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Բարսելոնան» և «Յուվենթուսը» շուտով կարող են խաղացողների մեկ այլ փոխանակում կատարել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի:
«Ի՞նչ է կատարվել Սյունիքում. հակառակորդը մտել է, գրավել է դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով Սև լճի նկատմամբ, որտեղից խմելու ջուր ստանում են Գորիս և Սիսիան քաղաքները: Եթե ուշադիր նայեք՝ թշնամին գրավում է այն տեղը, որտեղ ջուր կա»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը՝ կարծիք հայտնելով, որ ակներև է՝ լճից այն կողմ թշնամին ռազմականացված բնակավայր է կառուցելու՝ ի տարբերություն հայերի, և այդ բնակավայրերին ջուր է պետք: