Բաժիններ՝

Հայկ Պետրոսյանն ու Վահագն Հայրապետյանը ջազային մեկնաբանությամբ կներկայացնեն Շառլ Ազնավուրի երգերը

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն ու ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը տարբեր երաժշտական հարթակներում հանդես կգան աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձին նվիրված համերգներով:

«JAZZNAVOUR» խորագրով երեկոներին երաժիշտները Ազնավուրի ամենասիրված երգերը կմատուցեն ջազային մեկնաբանությամբ:

Համերգները տեղի կունենան մայիսի 21-ին և 22-ին Հին Արենի ակումբում, մայիսի 23-ին Գյումրու HAYAT ակումբում և մայիսի 26-ին Ուլիխանյան ջազ ակումբում:

Հայկ Պետրոսյանին և Վահագն Հայրապետյանին կմիանան Խաչատուր Սավզյանը, որը կոնտրաբաս է նվագում, Արման Մնացականյանը, որը հարվածային գործիքներ է նվագում և շեփորահար Դանիել Մելքոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31