Բաժիններ՝

«Բարսելոնան» ու «Յուվենթուսը» պատրաստվում են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Բարսելոնան» և «Յուվենթուսը» շուտով կարող են խաղացողների մեկ այլ փոխանակում կատարել:

Ըստ RAC1-ի՝ բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ թուրինյան ակումբ՝ ուրուգվայցի Ռոդրիգո Բենտանկուրի փոխարեն: Այս պահին թիմերը դադարեցրել են բանակցությունները, բայց պայմանավորվել են, որ ցանկացած պահի կարող են վերսկսել դրանք: Հիշեցնենք, որ Պյանիչն անցած ամառ տեղափոխվեց Բարսելոնա՝ բրազիլացի Արթուրի դիմաց:

Այս մրցաշրջանում Միրալեմ Պյանիչը տասնյոթ հանդիպում է անցկացրել Լա Լիգայում, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Ա Սերիային Բենտանկուրը մասնակցել է երեսունմեկ հանդիպման և դարձել է չորս գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս