«Հանցագործությունների փաստ չենք տեսել». Արթուր Դավթյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի ժ/պ լինելու մասին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ Սահմանադրության կարգավորումները վիճարկում են տարբեր գիտնականներ։

«Եթե նույնիսկ արձանագրենք, որ գործ ունենք սահմանադրական վեճի հետ, մեր երկրում կա սահմանադրական վեճեր լուծող մարմին։ Եթե փորձում ենք որևէ անձի կամ անձանց մեկնաբանությունների արդյունքում տեսնել հանցագործությունների փաստ, մենք ուսումնասիրել ենք դա և այնտեղ հանցագործությունների փաստ չենք տեսել։ Մենք հարցում ենք ունեցել, հարցմանը պատասխան է տրվել, որ բարձրացված առերևույթ վեճը սահմանադրաիրավական բնույթ ունի, իսկ նմանատիպ վեճերի լուծման լիազորություն դատախազությունը չունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու օրինականության հարցին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930