Բաժիններ՝

Արցախում առայսօր ականազերծվել է 2 051 հա տարածք և 625 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 25 600 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ ներկայում ռուս զինծառայողները Արցախի Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղական համայնքի ծայրամասում պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում:

«Մինչ օրս տեղի բնակիչները չէին կարողանում վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները։ Նախկին ռազմական դիրքերի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման սակրավորների կողմից ականազերծման աշխատանքների իրականացման արդյունքում տեղանքը լիովին մաքրվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 051 հա տարածք, 625 կմ ճանապարհ, 1 721 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 600 պայթունավտանգ առարկա, ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս