
Հնդկահավը՝ խնձորով և սոխով

Բաղադրիչներ
1. Հնդկահավ – 300 գ
2. Սոխ – 1 հատ
3. Խնձոր – 1 հատ
4. Սոյայի սոուս – 1 ճ/գ
5. Ձիթայուղ – 2 ճ/գ
6. Արևածաղկի յուղ – 1 ճ/գ
7. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Կտրատել հնդկահավի միսը և մարինացնել ձիթայուղի և սոյայի սոուսի մեջ:
2. Խնձորը խորանարդաձև կտրատել, իսկ սոխը՝ օղակաձև: Տապակել սոխն արևածաղկի յուղի մեջ՝ մինչև ոսկեգույն դառնալը:
3. Սոխին ավելացնել հնդկահավը՝ մարինադի հետ միասին, և մի քանի րոպե տապակել բարձր կրակի վրա՝ անընդհատ խառնելով:
4. Իջեցնել կրակը, ավելացնել խնձորը, աղ և պղպեղ ցանել, ծածկել կափարիչով և շոգեխաշել ևս 7-10 րոպե:
5. Որպես խավարտ՝ հարմար կլինի բրինձը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը