Բաժիններ՝

Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է ռուսերեն ցուցանակները հանելու լուրերին

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն անդրադարձել է տարածվող լուրերին մետրոպոլոիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ:

«Ի պատասխան ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլոիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկություններին, հայտնում ենք ,որ ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի հանձնարարականով, բոլոր կայարաններում թարմացվում էին գեոլոկացիոն ցուցանակները»։

Պարզաբանման հետ Երևանի մետրոպոլիտենը հրապարակել է նաև լուսանկարներ «Բարեկամություն» կայարանից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930