«ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն արդյունավետ է ճանաչվել կորոնավիրուսի բոլոր հիմնամանրէների դեմ

«Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» գիտական կենտրոնի «էպիՎակԿորոնա» պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի բոլոր հիմնամանրէների դեմ: Այդ մասին հայտարարել է «Վեկտոր» կենտրոնի գիտամեթոդական աշխատանքի եւ միջազգային համագործակցության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Նեպոմնյաշչիխը։

Նա հիշեցրել է, որ «այժմ կարեւոր հարց է առաջանում, թե փոփոխվող հիմնամանրէները որքանով են պատվաստանյութի կազմի փոփոխություն պահանջելու, հրատապ նշանակություն ունի արդյոք պատվաստանյութը: Մենք մշտապես հետեւում ենք, վերլուծում եւ դիտում ենք, թե որ շրջաններում է հայտնվում (կորոնավիրուսի S-սպիտակուցի) մուտացիան»: Ավելի վաղ «Վեկտոր» գիտական կենտրոնում «Ինտերֆաքս»-ին հաղորդել են, որ կորոնավիրուսի դեմ «էպիՎակԿորոնա» պատվաստանյութը պետք է ոչ պակաս արդյունավետ լինի կորոնավիրուսի հնդկական հիմնամանրէի դեմ:

«Վեկտոր»-ում հավելել են, որ Ռուսաստանը շուտով կստանա հնդկական հիմնամանրէի նմուշը եւ դրա լիակատար ուսումնասիրման համար կպահանջվի երկու ամիս: ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ապրիլի 27-ին հայտնել է այն մասին, որ կորոնավիրուսի նոր հիմնամանրէներ են հայտնաբերվել Ռուսաստանի 54 տարածաշրջաններում: Նրա խոսքով՝ 48 տարածաշրջաններում հայտնաբերվել է բրիտանական հիմնամանրէ, 11-ում՝ հարավաֆրիկյան, ընդ որում՝ 22 տարածաշրջաններում տարածվում են այն հիմնամանրէները, որոնք ունեն առանձին մուտացիաներ:

Միեւնույն ժամանակ Գոլիկովան հիշեցրել է, որ հայրենական պատվաստանյութերն արդյունավետ են կորոնավիրուսի բրիտանական եւ հարավաֆրիկյան հիմնամանրէների դեմ: Փոխվարչապետը ճշտել է, որ բրիտանական հիմնամանրէի շրջանառման ժամանակաշրջանում հայտնաբերվել են ավելի քան 7,9 հազար կոնտակտային հիվանդներ, նրանցից 158-ը եղել են ախտահարվածներ: Երկրի ներսում հայտնաբերվել է 18 մարդ, որոնք ախտահարված են եղել բրիտանական հիմնամանրէով, իսկ վեցը՝ հարավաֆրիկյանով: Փոխվարչապետը հավելել է, որ Ռուսաստանում անցկացվող համալիր հակահամաճարակային միջոցառումները թույլ են տալիս ներկայում կասեցնել եւ նույնիսկ դադարեցնել COVID-19-ի հիմնամանրէների տարածումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս