Կումանն ու Լապորտան նոր տրանսֆերային նպատակ ունեն
«Յուվենթուսի» պաշտպան Մատիսի դե Լիգտը կարող է փոխել թիմը:
Ինչպես El Chiringuito-ի եթերում ասաց Ok Diario-ի գլխավոր խմբագիր Էդուարդո Ինդան, ֆուտբոլիստը հետաքրքրված է «Բարսելոնայով», և այս հարցի շուրջ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի և նախագահ Լապորտայի կարծիքները ևս համընկնում են:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ դե Լիգտին շատ է դուր գալիս կատալոնական թիմին անցնելու տարբերակը, որտեղ արդեն խաղում է նրա ընկերը՝ Ֆրենկի դե Յոնգը:
Ընթացիկ մրցաշրջանում դե Լիգտն Ա Սերիայում անցկացրել է 22 խաղ և դարձել մեկ գոլի հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան