Բաժիններ՝

Կրակոցներ Էջմիածնում. ավտոմատից կրակոցներ են արձակել նաև ոստիկանների ուղղությամբ, կան վիրավորներ

Արմավիրի մարզում, այսօր՝ ապրիլի 22-ին, կրակոցներ են հնչել. Ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է որ կվիրավորի նրա հարազատներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից դանակահարված վիճակում «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա Տիտալ Սլոյանը։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։

Ոստիկանները սկսել են Ա․ Սլոյանի հետ բանակցություններ վարել, որ նա ցած դնի զենքը և ինքնակամ հանձնվի, սակայն նա շարունակել է կրակել, ապա մի պահ դադար տալուց հետո մեկ անգամ էլ է կրակել:

Դրանից հետո ոստիկանները մոտեցել են կրակոցների ուղղությամբ որտեղ էլ «ստորին ծնոտի հրազենային վիրավորումով» հայտնաբերել են Ա․ Սլոյանին։

Ոստիկաների ու «Վաղարշապատի» հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ա․ Սլոյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, կրակված պարկուճներ, վնասված վիճակում Mercedes մակնիշի 01 AZ 022 համարանիշի ավտոմեքենա, արնանման հետքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս