Արմեն Սարգսյանը չի անդրադառնում բանակի կազմաքանդմանը, արտագաղթին, տնտեսական կոլապսին, կառավարությանը չի ասում ոչ մի քննադատական բան․ նա ազգագործան կառավարության շահերի լուռ սպասարկողն է․ Ռ․ Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Քանի որ իմ էջը 24 ժամ կարդում են Չալոյից մինչև ՀՀ 4-րդ «նախագահ» ու քանի որ ՀՀ 4-րդ «նախագահի» 48 ֆանատները առավոտվանից իմ էջում փորձում են համոզել ինձ, որ չի կարելի ՀՀ 4-րդ «նախագահի պես վեհ ու վսեմ» անձին այդպես վերաբերվել ու որ ես այդպես վերաբերվելով ինչ-որ մարդկանց աչքից ընկնում եմ, խնդրում եմ ֆիքսել մեկընդմիշտ մի քանի բան:
Երբևէ տեսե՞լ եք, որ 4-րդ «նախագահը» նիկոլի հետ մեկ տասնյակից ավել հանդիպումների ընթացքում տեսախցիկների առջև նրան ասի, որ սև-սպիտակ թեզը ազգը պառակտում է ու որ դա լավ չէ: Չեք տեսել, որովհետև նման բան չի եղել:
Երբևէ տեսե՞լ եք, որ 4-րդ «նախագահը» որպես Սահմանադրության պահապան տեսախցիկների առջև նիկոլին ասի, որ դատարաններ արգելափակելը հակասահմանադրական է: Չեք տեսել, որովհետև նման բան չի եղել:
Երբևէ տեսե՞լ եք, որ 4-րդ «նախագահը» տեսախցիկների առջև նիկոլին ասի նրա այս կամ այլ սխալի մասին, փորձի հետ պահել ազգակործան պոպուլիզմից և առաջարկի լուծումներ: Չեք տեսել, որովհետև նման բան չի եղել:
ՀՀ 4-րդ «նախագահը» Երևանից Թբիլիսի կարող է հասնել, իսկ Երևանից Գյումրի, որտեղ մոտ 1 շաբաթ է Շիրակի մարզպետարանը արգելափակել են գերիների հարազատները՝ չի գնում:
Չի անդրադառնում բանակի կազմաքանդմանը, արտագաղթին, տնտեսական կոլապսին, գնաճին և այլն: Դեմ առ դեմ, տեսախցիկների առջև կառավարությանը չի ասում ոչ մի քննադատական բան: Այն կառավարությանը, որի «հրաժարականը» իբր պահանջել է:
ԵՒ ուրեմն: Իմ համար նա ՀՀ «նախագահ» չէ, այլ ազգագործան կառավարության շահերի լուռ սպասարկող: Իմ համար նա «գաստրոլյոռ» է՝ Ռևազյան ու Սինանյան ազգանուններից չտարբերվող:
Հ.Գ. Ի դեպ, այն որ նա իր աշխատավարձը տալիս է բարեգործությանը, ասեմ իմացեք: Այն պահից սկսած երբ նա կամ իր արբանյակները դրա մասին հայտարարեցին, այդ պահից սկսած դա արդեն բարեգործություն չէ, այլ էժան փիար: Բարի գործերը լուռ են արվում: Հանգստացեք, տիկնայք և պարոնայք: Ես այդ մարդու հետ պայքար չունեմ: Ում խղճում են՝ իր դեմ չեն պայքարում»: