Բաժիններ՝

«Ժողովրդին հույս է պետք և որոշակի ապահովության զգացում». Հոգեբանը՝ արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջացած հոգեբանական խնդիրների մասին

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով շատ քաղաքացիներ ունեն հոգեբանական խնդիրներ:

Ընդհանրապես հոգեբանական տրավմայի արդյունքում կարող է դիտարկվել դեպրեսիա, վախեր, տագնապայնություն, գերգրգռվածություն, հիշողության վատթարացում։ Այն կարող է ախտահարել մարդու հուզական ոլորտը, օրգանիզմի հարմարվողական գործառույթները, միջանձնային հարաբերությունները և մասնագիտական գործունեությունը։

Հոգեբանական տրավման լինում է տարբեր տեսակի՝ սուր և խրոնիկական, հանկարծակի կամ աստիճանաբար քայքայող։ Հոգեբանական տրավմայի ադեցությունը քայքայում է զգացմունքային բարեկեցությունը, ցածրացնում է ինքնագնահատականը, հոգու խորքում ցավ է թողնում, խանգարում է նորմալ կյանքին և լիարժեք շփմանն այլոց հետ։ Հոգեբանական տրավմայի հետևանքներից է, օրինակ՝ նևրոզը:

«Մենք բոլորս շարունակվող դիսթրեսի տակ ենք գտնվում: Իմ տպավորությամբ՝ այդպես է ցանկացած հայի մոտ՝ ոչ միայն Հայաստանից, այլ նաև Սփյուռքից: Մարդկանց՝ սթրեսից դուրս գալու համար հրաշագործ մի նախադասություն չունեմ, սակայն մեկ բան հաստատ կա. ժողովրդին հույս է պետք և որոշակի ապահովության զգացում: Չգիտեմ, գուցե ընտություններից հետո ամեն ինչ կարգավորվի»,- մեզ հետ զրույցում ասաց «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Հարցին, քանի որ ԱԻՆ-ը դրամաշնորհային ծրագիր ուներ, և «Ինթրան» մի քանի կազմակերպությունների հետ միասին շահել է դրամաշնորհը, ինչը նշանակում է, որ կարողանալու է օգնություն առաջարկել արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած անձանց, արդյո՞ք սկսվել են աշխատանքներն այդ ուղղությամբ, Խաչատուր Գասպարյանը հայտնեց, որ դեռևս համաձայնագիրը չի ստորագրվել, աշխատանքներն ընթացքի մեջ են:

«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ անվճար հոգեբանական ծառայություն մատուցելու համար պետությունը ֆինանսավորել է»,- ընդգծեց հոգեբանը:

Նրա փոխանցմամբ՝ քաղաքացիները չեն խուսափում, դիմում են հոգեբանի այն ժամանակ, երբ խնդիրը սովորական սահմաններից դուրս է գալիս, որովհետև դժվար է շաբաթներով, ամիսներով ապրել տրավմատիկ հիշողությունների մեջ:

Մեր զրուցակիցը կարևորեց նաև շատ զինվորական հոգեբաններ պատրաստելու մտադրությունը՝ նշելով.

Բանակում հենց հիմա սպա հոգեբաններ կան, ովքեր վերապատրաստվում են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Բանակն ունի այդ տեսակ հաստիք, սակայն, քանի որ տղամարդ հոգեբանները քիչ են, ոչ միշտ է լինում, որ հաստիքը համալրվում է հոգեբաններով: Սակայն այս ամենը մեզ ցույց է տալիս, որ պետք է մտածել զինվորական հոգեբանների մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս