
Ալիևն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազին

Ապրիլի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրանսնովին, հայտնում է minval.az-ը՝ հղում տալով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը։
Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը պաշտոնական այցով ժամանել էր Բաքու, որտեղ նախատեսում է հանդիպումներ անցկացնել երկրի նախագահի և գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևի հետ: