ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում (ԱՀ)։ Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության կազմում է եղել Արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովին ներկայացրել էին ՀՀ-ում ռազմական դրությունը հանելու վերաբերյալ որոշման նախագիծ, որին, սակայն, հանձնաժողովի իշխանական պատգամավորները բացասական եզրակացություն տվեցին։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 16-ին ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձաարկվելու են նաև համայնքի էլեկտրաշչակները:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Սամցխե-Ջավախեթիի շրջանի դատախազության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում Նինոծմինդայի մունիցիպալիտետում մարդկանց թրաֆիքինգի փաստ են բացահայտել:
168.am–ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից կոնկրետ քրեական գործերին, տվյալ դեպքում՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն անմիջական մասնակցություն ունենալուն:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Եվրոպայի հարցերով պետական նախարար Միխայել Ռոթը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով լիարժեք թափանցիկությամբ համագործակել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ:
Մարինե Խաչատրյանը՝ կորոնավիրուսի թվերի կտրուկ աճի մասին. ՈՒՂԻՂ։
Թուրքիայի Մուղլա շրջանի Մանթեշե բնակավայրում 4,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի ամբողջությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։
Ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով:
Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ժամանել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հիշում եմ, Արցախում՝ իմ վարչապետության տարիներին, մայիսյան եռատոնի օրերին սփյուռքահայերի մի խմբի էի ընդունել։ Որոնց թվում էր արգենտինահայ տարեց մի տղամարդ, ով դիմելով ինձ հպարտությամբ ասաց. «Պարոն Վարչապետ, ես ինձ հետ բերել եմ իմ չորս թոռներին, որ նրանք անձամբ հաղորդվեն հաղթանակի արժեքների հետ, զգան հաղթանակի համը ու գինը, թոթափեն լացկան ու տխուր աչքերի կոմպլեքսները ու հպարտանան, որ հայ են»։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Պոլիտեխնիկում ռեկտորի ընտրության երկրորդ փուլն է. ՈւՂԻՂ
«Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը կանգնած է փլուզման վտանգի առջև». ՈՒՂԻՂ
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 96 զինծառայողի անուն:
Մի մոլորություն է շրջանառության մեջ դրվել, թե Արցախի հարցը կարար ավելի վաղ խաղաղ լուծվեր, բայց չլուծեցին։
Մարտի 8-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 428 դեպք, որից 170-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 79 հրդեհի, 3 փլուզման, 4 քարաթափման, 4 ուժեղ քամու, 8 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 112 կենցաղային կանչ. տուժել է 105 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի:
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արտահերթ ընտրություններ չեն լինելու, հողատուն նման բան էլ չի անի։ Այդ հարցով չկա համաձայնություն։ Արտահերթ ընտրություններ էլ կլինեն առանց Նիկոլի, միայն։ Դրա հետ էլ ընտրական բանավեճ չի լինելու։ Դավաճանն ունի մի ելք… Հիշեք սա»։
ԱՀ Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
998-ին տեղի ունեցավ հեղաշրջում, 2008-ի իշխանափոխությունն ուղեկցվեց մարտի 1-ով, իսկ 2018-ին ամբոխը գրոհեց Ազգային Ժողովի վրա եւ սպառնալիքների տակ ստիպեց հրաժարական տալ։ Այնպես, որ իշխանափոխության ժամանակ ցնցումները Հայաստանում օրինաչափ երեւույթ են եւ ոչ բացառություն։ Ընդ որում, նշված առաջին 2 դեպքերում ցնցումներով իշխանափոխությունը բերեց երկրի անվտանգության համակարգի ամրապնդման, հաղթանակների ամրագրման եւ տնտեսական ու սոցիալական զարգացման։
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուրբաթ օրը՝ մարտի 12-ին մեր երկրի տնտեսական բլոկի թիվ մեկ պատասխանատուն հայտարարել է, որ «Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տենդենցներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են դրա ֆունդամենտալ հիմքերը»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Երկիրը դավաճանած, Արցախի տարածքները հանձնած, պետությունը ճգնաժամի հասցրած հանցագործի հետ ընտրության գնալը՝ ոչ թե ճգնաժամից դուրս գալ է, այլ անխուսափելի քաղաքացիական բախում։
Հայաստանում մարտի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 317 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178 702-ի:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնում․ օրակարգում է նաև ռազմական դրությունը վերացնելու մասին հարցը․ ՈՒՂԻՂ
Ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվող պարեկային ծառայության համար հատուկ դասավանդողներ են բերվել ԱՄՆ-ից և Վրաստանից, որոնց վճարում են ՀՀ պետական բյուջեից և այդպես մսխվում է հերթական 20 միլիարդ դրամը։
Հ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մարտի 12-ին և 13-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: