Մարինա Խաչատրյանը՝ «AstraZeneca»-ի ռիսկերի ու վտանգների մասին. ՈՒՂԻՂ”
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոմանք Հայաստանն են թուրքին հանձնում ու պահանջատիրությունից հրաժարվում, իսկ «քաղաքական» որոշ ուժեր գլուխ են գովում, որ ընտրություններում հաղթելու են։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ԱԺ Պատվո մեդալով պարգևատրելու համար՝ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև ՀՀ և ՌԴ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար։
Այսօրվա Հայաստանի ուսապարկային կառավարման մոդելը ճիշտ ձևակերպում է, բայց այն խորը և ճյուղավորված համակարգ է և որևէ կերպ չի սահմանափակվում իշխող խմբակցությամբ։
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ:
Արցախում մարտի 31-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ազատման դիմում վարչապետի աշխատակազմն այս պահի դրությամբ չի ստացել:
Հայաստանում մարտի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1148 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 192 639-ի:
Գիտեք, անհիմն մեղադրանք դարձյալ իրավաբաններն են, չէ՞, առաջադրում, մեղադրական եզրակացություններ այն գործերով, որոնցով ամբաստանյալները հետագայում արդարացվում են, դարձյալ իրավաբաններն են հաստատում: Այնպես որ, իրավաբան էլ կա, իրավաբան էլ: Իրավաբաններ կան, ովքեր պատվերներ են կատարում՝ կլինի քաղաքական, ընկերական, թե այլ: Բայց կան իրավաբաններ, որոնք միայն օրենքի շրջանակում են գործում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք բացահայտելու մասին:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով «հայկական պարադոքսի» մասին։
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախագահ եւ «Արֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն ՄԱՐԳԱՐԻՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Սպուտնիկ V» պավաստանյութով:
Սա հատուկ քաղաքականություն է՝ Օվերտոնի պատուհան, երբ ապրիլի 24-ից առաջ հանրությանը ուզում են պատրաստել մտքին, թե մեր ինչի՞ն է պետք Ցեղասպանության ճանաչումը, երբ ԱԽ քարտուղարը թրքասիրություն է քարոզում, երբ Սյունիքը վերաձեւելուց առաջ ժողովրդին համոզում են, որ Քարվաճառը երբեք հայկական չի եղել, երբ տգետ ու կառավարելի հասարակություն ունենալու համար նրանցից մեկը հայտարարում է, որ եթե ԲՈՒՀ-երը վաճառենք ու տեղը հյուրանոցներ սարքենք՝ տուրիզմը կզարգանա։
Մարտի 31-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռուսաստանի եւ Մոոնղոլիայի սահմանի շրջանում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնում է, որ հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:
Մարտի 26-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնող Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կիրճում կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած տղամարդիկ թմրամիջոց ունեն։
Անասնաբույժները 182 500 հավ եւ ընտանեկան բադ կոչնչացնեն Պրահային հարող թռչնաֆերմաներում՝ Միջին Չեխիայի երկրամասում եւՉեխիայի հյուսիսում գտնվող Կրալովեգրադի երկրամասում թռչնագրիպի H5N8 բարձրախտածին մանրէահիմքի տարածման պատճառով: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել է Չեխիայի ռադիոն: Ոչնչացման են ենթակա 175.000 հավ Կրալովեգրադի երկրամասի Կոշիչկի գյուղում եւ 7 500 ընտանի բադ Միջին Չեխիայի երկրամասի Նիմբուրկ քաղաքի շրջանի Զագորնիցի գյուղում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է կայք, որը նախատեսված է իր կողմնակիցների հետ հաղորդակցման համար, մարտի 30-ին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։
Մարտի 27-ի գիշերը, ժամը 2-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդի դի՝ հոսանքահարված վիճակում: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց:
Սուեզի ջրանցքի վթարը բացասական ներգործություն կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) տնտեսության վերականգնման վրա եւ կհանգեցնի Ասիայում արդյունաբերական շղթաների խախտման:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) ղեկավար Ռոշել Վալենսկին մարտի 29-ին մտահոգություն է հայտնել ամերիկացիների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով, որը կարող է հանգեցնել երկրում վարակի տարածման չորրորդ ալիքի սկսվելուն:
Ավագ Երեքշաբթի օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը (Մատթ. 25:1-13)̀ ակնարկելով, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը:
Apple-ը նախատեսում է թողարկել խելացի ժամացույց՝ կոպիտ պատյանով, որը նախատեսված է ակտիվ սպորտով զբաղվող էնտուզիաստների համար, ովքեր ավելի բարդ պայմաններում են օգտագործում տեխնոլոգիաները: Այս մասին հայտնում է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։
Նիկոլ Փաշինյանն իր վերջին մի քանի հայտարարություններով հրապարակ է բերել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության մասին դիսկուրսը։ Ըստ ամենայնի, այդ հարցը կարող է դառնալ նաև առաջիկա հնարավոր նախընտրական քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը։ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, խաղաղության մասին ուղղակի գրեթե չի խոսում, քանի որ խաղաղության մասին նրա պատկերացումը չափազանց հեռու է իրական ու հարատև խաղաղությունից։