Բաժիններ՝

Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Մարտի 26-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնող Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կիրճում կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած տղամարդիկ թմրամիջոց ունեն։

Համայնքային ոստիկանները, իրացնելով այդ տեղեկությունները, նրանց բռնեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Մաշտոցի բաժին։ Մինչ այդ դեպքի վայրում զննություն կատարվեց։

Հայտնաբերվեցին տարբեր քաշերով սպիտակ փոշենման զանգվածներ ու հաբեր։ Բերման ենթարկվածներից 35-ամյա տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրանյութ է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա բռնվելուց ժամեր առաջ նաև թմրամիջոց էր իրացրել։

Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031