 
                        5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Մոնղոլիայի սահմանի մոտ
 
                                    Մարտի 31-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռուսաստանի եւ Մոոնղոլիայի սահմանի շրջանում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անգարսկից (բնակչությունը շուրջ 243 հազար) մոտավորապես 273 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք եւ Մոնղոլիայի Տուրտ բնակավայրից 29 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք, որտեղ բնակվում է 2,1 հազար մարդ: Օջախն ընկած է եղել շուրջ 13 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ հնարավոր արվերածությունների մասին տեղեկատվություն այս պահին չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        