Ագուրեն պաշտոնապես հեռանում է․ «Սիթին» կկառուցի նրա արձանը
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:
Հարձակվողը հատուկ հայտարարություն է արել, որում ասել է, որ «քաղաքաբնակների» հետ իր պայմանագիրը չի երկարաձգվի: «Մանչեսթեր Սիթին» հաստատել է այս տեղեկությունը:
«Երբ ցիկլն ավարտվում է, շատ տարբեր սենսացիաներ կան:
Գոհունակության և հպարտության զգացում կունենամ «Մանչեսթեր Սիթիում» 10 ամբողջ մրցաշրջանից հետո: Մեր ժամանակներում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար մեկ ակումբում նման ժամանակահատվածն անսովոր է:
10 մեծ հաջողությունների սեզոն: Այս ընթացքում ես կարողացա դառնալ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն և անխզելի կապ զգալ բոլորի հետ, ովքեր սիրում են «Մանչեսթեր Սիթին»: Այս մարդիկ հավերժ իմ սրտում են:
2011 թվականին ես միացա վերակազմավորման ընթացքում: Սեփականատերերի օգնության և բազմաթիվ խաղացողների ներդրումների շնորհիվ մենք կարողացանք հաստատվել՝ որպես աշխարհի մեծագույն ակումբներից մեկը:
Այժմ այս մակարդակի պահպանման խնդիրն այլ խաղացողների ուսերին է: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կաշխատեմ մինչև մրցաշրջանի մնացած մասը, կներդնեմ ամբողջ ուժերս՝ էլ ավելի տիտղոսներ նվաճելու և երկրպագուներին ուրախություն պարգևելու համար:
Եվ այդ ժամանակ նոր փուլ կսկսվի նոր մարտահրավերներով, և ես պատրաստ եմ դիմակայել նրանց նույն կրքով և լիարժեք արհեստավարժությամբ, ինչը միշտ կիրառել եմ` շարունակելու ելույթ ունենալ ամենաբարձր մակարդակով»,- ասվում է արգենտինացու հայտարարության մեջ:
«Սիթիի» հետ Ագուերոն չորս անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնությունը, հինգ անգամ դարձել է Լիգայի գավաթի հաղթող, երեք անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը, Անգլիայի 2018/19 գավաթը:
Ագուերոն ակումբի պատմության մեջ քաղաքի լավագույն ռմբարկուն է՝ 384 խաղում դառնալով 257 գոլի հեղինակ:
2011/12 մրցաշրջանում Պրեմիեր լիգայի վերջին տուրում QPR-ի դարպասը արգենտինացու 94-րդ րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց «Մեն Սիթիին» (3:2) և թիմին բերեց 1968 թվականից ի վեր առաջին չեմպիոնությունը: 2015 թվականին Sky Sports-ի հեռուստադիտողների կողմից Ագուերոյի գոլը գնահատվեց Պրեմիեր լիգայի դարաշրջանի ամենահիշարժան պահը:
«Մանչեսթեր Սիթիի» նախագահ Հալդոն ալ Մուբարաքը հայտարարել է, որ արգենտինացի հարձակվողի պատվին արձանը կտեղադրվի ակումբի տնային մարզադաշտի հարևանությամբ: Նախկինում ակումբն այսպիսով գնահատել էր Դեյվիդ Սիլվայի և Վենսան Քոմփանիի ելույթները, որոնց արձանների վրա այժմ աշխատում են:
Ագուերոյի պատվին հատուկ խճանկար կտեղադրվի նաև Քաղաքային ակադեմիայում:
«Վերջին 10 տարիների ընթացքում Սերխիոյի ներդրումը «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ դժվար թե կարող է գերագնահատված լինել: Սա լեգենդ է, որը հավերժ կմնա մեր ակումբը սիրողներից յուրաքանչյուր հիշողության մեջ, և գուցե նույնիսկ նրանց, ովքեր պարզապես սիրում են ֆուտբոլը:
Բաժանման խոսքերի և ելույթների պահը դեռ չի եկել: Սերխիոյի հետ անցկացրած ժամանակում մենք դեռ կարող ենք շատ բանի հասնել: Մենք անհամբեր սպասում ենք նրա ներդրմանը մեր առջև դրված խնդիրների լուծման գործում:
Միևնույն ժամանակ, ես մեծ հաճույքով հայտարարում եմ, որ մենք պատվիրելու ենք Սերխիոյի արձանը, որը կանգնելու է մեր մարզադաշտում` Սիլվայի և Քոմփանիի արձանների կողքին, որոնց վրա աշխատում են: Մենք անհամբեր սպասում ենք մրցաշրջանի ավարտին՝ արժանապատվորեն հրաժեշտ տալու Սերխիոյին»,- ասել է Ալ Մուբարաքը:
Սիրարփի Աղաբաբյան