Արարատ Միրզոյանի հրամանով Վալենտինա Մատվիենկոն պարգևատրվել է ԱԺ Պատվո մեդալով

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգադրություն  է ստորագրել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ԱԺ Պատվո մեդալով պարգևատրելու համար՝ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև ՀՀ և ՌԴ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին տեղեկություն տարածվեց ռուսական լրատվամիջոցներով, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է նրան օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցում:

Հեռախոսազրույցի մասին Մատվիենկոն հայտնել էր «ՌԻԱ Նովոստի»-ին և ավելացրել, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ` դիմելով նրան տվյալ կանանց վերադարձի հնարավորությունը դիտարկելու հարցով։ Վալենտինա Մատվիենկոյի աջակցության շնորհիվ մարտի 11-ին բեյրութահայ Մարալ Նաջարյանն Ադրբեջանում ամիսներ շարունակ գերության մեջ գտնվելուց հետո վերադարձավ տուն: Այդ ժամանակ ՀՀ խորհրդարանի խոսնակը  շնորհակալություն էր հայտնել իր գործընկերոջը՝ Մարալ Նաջարյանին գերությունից ազատելու գործում կարևոր աջակցություն ցուցաբերելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031