Չեխիայում ավելի քան 180.000 հավ և բադ կոչնչացնեն թռչնագրիպի պատճառով
Անասնաբույժները 182 500 հավ եւ ընտանեկան բադ կոչնչացնեն Պրահային հարող թռչնաֆերմաներում՝ Միջին Չեխիայի երկրամասում եւՉեխիայի հյուսիսում գտնվող Կրալովեգրադի երկրամասում թռչնագրիպի H5N8 բարձրախտածին մանրէահիմքի տարածման պատճառով: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել է Չեխիայի ռադիոն: Ոչնչացման են ենթակա 175.000 հավ Կրալովեգրադի երկրամասի Կոշիչկի գյուղում եւ 7 500 ընտանի բադ Միջին Չեխիայի երկրամասի Նիմբուրկ քաղաքի շրջանի Զագորնիցի գյուղում:
Չեխիայում գրանցվել է թռչնագրիպի 25 օջախ: Վերջին օրերին հանրապետությունում ոչնչացվել է 150 հազար բադերի ավելի քան մեկ երրորդը, որոնք ֆերմերներն օգտագործում են ընտանի թռչնի այդ տեսակի պոպուլյացիայի վերարտադրության համար: Թռչնագրիպն ընթացիկ տարվ սկզբից տարածվել է գործնականում Չեխիայի ամբողջ տարածքում: Հանրապետության իշխանությունները մտադիր են դիմել Եվրամիությանը՝ թռչնաֆերմաների սեփականատերերին եւ անհատական ֆերմերներին փոխհատուցումներ վճարելու առաջարկությամբ, որոնք հարկադրված են եղել ոչնչացնելու ընտանի թռչուններին:
Չեխիայի գյուղատնտեսության նախարարությունն ավելի վաղ պարզել է, որ ընտանի թռչուններին հիվանդության փոխանցումն իրականցվել է վայրի բադերի կողմից: Թռչնագրիպով մարդու վարակման ռիսկը գնահատվում է որպես շատ ցածր: Չեխիայում թռչնագրիպի խոշոր բռնկում էր արձանագրվել 2020 թվականի սկզբին: Այն ժամանակ վարակը նույնպես բերել էին չվող թռչունները: Կատարվել է ընտանի թռչնի գրեթե 140 հազար առանձնյակի ոչնչացում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: