ՀՀ երկրորդ նախագահը նշում է, որ Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել պատերազմի առնչությամբ մի շարք կարևոր հարցերի։
Երեկվանից լուրեր են տարածվում, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, թշնամին սկսել է դիրքերի ամրապնդում:
Երկրորդ նախագահը կարծում է, որ Արմեն Սարգսյանը պետք է հանգուցալուծի ԳՇ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից։ Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին և կիրառված խափանման միջոցին՝ նա ասաց․ «Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ»։
Ռուսական Газетa.ru հրատարակությունը հոդած է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և դրա հանգուցալուծման հարցում երկրի նախագահ Արմեն Սարգսյանի դերին:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ քայլեր չարվեն, երկկողմ հարաբերությունները կշարունակեն խոցելի մնալ։
Հովիկ Աղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Փաստենք. ԳՇ պետի պաշտանավարման տևողության «առնվազն 5+3 օր» բանաձևը (սկսած մարտի 1-ից), որ հայտարարվել էր Գլխավոր Շտաբի, ինչպես նաև հիմնավորվել էր բազմաթիվ բարձրակարգ իրավաբանների կողմից, լռելայն համաձայնությամբ ընդունել է նաև կառավարությունը։
168.am-ը կապ հաստատեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հընթացս ցանկանալով պարզել նաև, թե ինչո՞ւ նա այսօր Խորհրդարանում չէ, և արդյո՞ք կաշկանդվածություն ունի երեկվանից հետո:
ՌԴ ԱԴԾ աշխատակիցները կալանավորել են Ռուսաստանի քաղաքացու, որը ահաբեկչություն էր նախապատրաստում Կալինինգրադի մարզի էներգետիկ օբյեկտում: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
Վազգեն Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից. ՈՒՂԻՂ:
Այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, և ազգովի համախմբվելու, սխալները գիտակցելու, առկա խնդիրները լուծելու և առաջ շարժվելու փոխարեն, մեր երկրի իշխանությունները զբաղված են ջրբաժաններ կառուցելով՝ այս օրհասական պահին «իմ և քո»-ի մեթոդաբանությամբ ժողովրդին պառակտելով։
Տիրան Խաչատրյանը հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի 24.02.2021թ թիվ ՆՀ 25-Ա հրամանագիրը ՝ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Հայցը մուտքագրվել է դատարան՝ երեկ, մարտի 3-ին։
Այս րոպեներին Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունենում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Հայաստանում հավատարմագրված և ՌԴ-ից ժամանած լրատվամիջոցների համար:
Մարտի 3-ին, ժամը 11.40-ին, Երևանի Ուլնեցու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել:
Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Այո, և՛ «Իսկանդերն» էին սխալ զեկուցել, և՛ սխալ էին զեկուցում Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ պատերազմից առաջ, և՛ դրա ընթացքում և՛ հետո։ Եվ ի վերջո՝ եթե այդքան հաճախ են սխալ զեկուցում, գուցե վատն են խորհրդականնե՞րը»։
Ինձ չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են տալու, որովհետև ես ո՛չ մի հարցի չեմ պատասխանելու, ո՛չ մի ցուցմունք չեմ տալու, ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ այդ նախադասություններն ինչ են նշանակում, ես ինքս ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ»,- այսօր Քննչական կոմիտե մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը երեկ էր Քննչական կոմիտեից ստացել ծանուցագիր, որից պարզ էր դառնում, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել՝ որպես մեղադրյալ։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել է օրինագիծ ամերիկյան ընտրական համակարգի որոշ դույթների բարենորոգման մասին: Նախաձեռնության օգտին արտահայտվել է 220 կոնգրեսական, դեմ է քվեարկել 210-ը, հաղորդել է ստորին պալատի մամուլի ծառայությունը։
Այսօր Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն տվեց պետական բյուջեում վերաբաշխում կատարելու նախագծին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ այս նախագծով առաջարկվում է Տավուշի մարզպետարանին տրամադրել 234 մլն 228 հազար դրամ:
Այսօր Կառավարության նիստի ընթացքում 49 հարցից զեկուցվեց 4-ը: Երկուսը վերաբերում էին Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներում փոփոխություններ կատարելուն: Գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցեց, որ նախագիծը վերաբերում է տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերությունների վարկերի տոկոսների փոխհատուցմանը:
Այսօր գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 357-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշում, ըստ որի՝ նախատեսվում է պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների առջև կանգնած տնտեսվարողների համար իրենց դիմումի հիման վրա Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակներում տրամադրված վարկերի մարման արտոնյալ 6-ամսյա ժամանակահատվածի սահմանում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց.
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Արցախի տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտունու շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Փառուխ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում:
Նիկոլի ընտանեկան թերթն ու իշխանական շրջանակները պնդում էին, որ մարտի 4-ից գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դադարում է լինել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ։ Սակայն, երեկ էլ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքում, մինչ այդ իրավաբանները, նաեւ՝ Նախագահի աշխատակազմը հայտարարել էին, որ այդպես չէ։
Մարտի 4-ի առավոտյան առնվազն հազար զբոսաշրջիկների են տարահանել Հնդկաստանի Ագրա քաղաքում (Ութար Փրադեշի նահանգ) Թաջ Մահալ դամբարանի տարածքից պայթյունի սպառնալիքի պատճաով:
Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով COVID-19 համավարակի վիճակագրությունը, տեղեկացրեց, որ վերջին շրջանում կա հիվանդացության աճ։
Արցախի հարավային ուղղությամբ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել. զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Կառավարության նիստը` ՈւՂԻՂ:
Հայաստանում մարտ 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 173 307-ի: