Այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբանների բողոքը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը ժամը 16:00-ին: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասաց, որ 3 օր է՝ նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի աջակցություն Արա Սաղաթելյանի՝ պահանջով, որ նրան անհապաղ ազատ արձակեն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր չեն ընտրելու՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ին արված հայտարարության նպատակներն ու մոտիվները հաշվի առնելով:
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի նախատեսում առաջիկայում ղեկավարել ընդդիմադիր շարժումը: Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
168.am-ն այսօր տեղեկացրել էր, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, Ադրբեջանը սկսել է դիրքերի ամրապնդում, խրամատավորում: Նկատենք, որ թշնամու կողմից այդ աշխատանքներն այս պահին իրականացվում են Որոտան համայնքին մերձ հատվածում:
Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
168.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս պահին գնում են Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման։
Խորհրդարանն այսօր պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի դատավոր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այդ պաշտոնում առաջադրել էր Արսեն Մկրտչյանի թեկնածությունը, սակայն իշխող թիմը հայտարարեց, որ ընտրության չեն մասնակցի՝ ոչ թե թեկնածուի անձով, այլ Ռուբեն Վարդազարյանի արած հայտարարություններով պայմանավորված:
«Արա Սաղաթելյանի գործը զավեշտի ժանրից է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, որը ևս Վերաքննիչ քրեական դատարանի բակում է՝ իր աջակցությունը հայտնելու Արա Սաղաթելյանին։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել է բարեկամ քաղաքական գործիչ և միևնույն ժամանակ անհեթեթ որակել պնդումներն առ այն, որ վերջինս իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ՝ ՀՀ ներքաղաքական կյանքին մասնակցելու ցանկության առնչությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մարտի 4-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խոսքով՝ Արցախի մեծ մասը ոչ թե հանձնվել է, այլ կորսվել է:
Վերաքննիչ դատարանում քննվում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու մասին փաստաբանների դիմումը։
Ադրբեջանական բանակի զինծառայողները զորավարժություններ կանցնեն Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
«Կարող եմ ասել, որ որոշակի իմաստով բանակցություններ վարել ենք, և ըստ էության վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ: Բայց մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև Գլխավոր շտաբի խնդիրը»,- Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (Սորոսի հիմնադրամ) տնօրենների խորհրդի նախկին նախագահ, այժմ Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Դավիթ Խաչատուրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնի նշանակվելու դրությամբ իր ունեցվածքի մասին հայտարարագիրը:
Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Քննարկման հիմնական թեման արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հսկայական պատմամշակութային ժառանգության պահպանումն էր ադրբեջանական վանդալիզմից։
ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները մարտի 6-ին, ժամը 13:00-ին հանրահավաք են անելու ՊՆ շենքի մոտ՝ ի աջակցություն Գասպարյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահագն Շուշանյանը:
Այսօր ընկերներիցս ոմանք ինձ փոխանցեցին, որ կարծիք է շրջանառվում, ըստ որի` որպես Զինծառայողների ապահովագրության տնօրեն իրավունք չունեմ նման կարծիքներ գրելու:
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հանրապետության վարչապետի արտահերթ ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» կազմակերպչական կոմիտեի անունից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին հանձնեց «1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ» հուշամեդալ և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ պատվոգիր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնասպորտային համալիրում մարտի 3-ին տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ:
Սորոսի (ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոս-Խմբ.) կողմից ղեկավարվող կազմակերպության և նման այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանը տանում են դեպի ինքնաոչնչացում:
Մարտի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Հովո» բեռնատար ու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա. «ԲՄՎի» 39-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այսօր խորհրդարանում լրագրողները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էին երեկ՝ մարտի 3-ին, կառավարության հետ հարցուպատասխանից առաջ ԱԺ բերել դիպուկահարների, ոստիկանական մեծաթիվ ուժեր, այդ ամենը Բաղրամյանում հավաքված ժողովրդի դե՞մ էր ուղղված:
Հայկական գեներալիտետը իրեն չափազանց զուսպ է պահում Գլխավոր շտաբի շուրջ առկա պատմությունում:
Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը:
«Պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»,- «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ Քննչական կոմիտեից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Դատարանը քննում է Արա Սաղաթելյանին ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը. ՈՒՂԻՂ:
Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված ասուլիսի ընթացքում: