168.am-ի հետ զրույցում Տաթև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանն ասաց, որ համայնքապետարանի աշխատակազմից որևէ մեկը այդ հանրահավաքին չի մասնակցել, ինչ վերաբերում է բնակչությանը, ապա որևէ բան չի կարող ասել՝ նրանք մասնակցե՞լ են, թե՞ ոչ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը, որը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորմամբ:
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դիմել ցանկացած հին ու նոր ապօրինության ու անբարոյականության՝ աթոռից չպոկվելու ու գործած հանցանքների համար պատասխան չտալու համար:
«Ազգ, բանակ, հաղթանակ». հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում. ՈՒՂԻՂ։
Ընտրությունը հստակ է՝ այսօր ժամը 18 ։00 –ին Բաղրամյան պողոտայում կանգնել բանակի թիկունքին, թե՝ 18։ 30-ին գնալ Հանրապետության հրապարակ և կանգնել Էրդողանի պաշտպանությանն ապավինածի կողքին։
Կենտրոնի թաղաքապետարանում գումար են բաժանում մարդկանց, որպեսզի մասնակցեն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին. Mediaport
Գարնան առաջին օրվա կապակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազային մշակմամբ է ներկայացրել Շոպենի նոկտյուրներից մեկը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը՝ նշեց, որ իր առաջարկությունը մասեր չունի, այն մեկ ամբողջական առաջարկություն է, որը կա՛մ ընդունվում է, կա՛մ չի ընդունվում։
Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Դինամոն» հաղթեց «Ախմատին»։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հարցը միայն Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մեջ չէ, քանի որ 40 զինվորականներ են միացել Կառավարության հրաժարականին, և իշխանությունը չի կարող 40 զինվորականի հեռացնել աշխատանքից։
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կտրականապես պետք է մերժել Հայաստանի գլխավոր օպորտունիստին և օպորտունիզմի ցանկացած դրսևորում Հայաստանում (Արցախը ներառյալ)։
Փետրվարի 24-ին համացանցում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, և նշվում է, որ այն իրականացվում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ:
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին:
Մարտի 1-ի հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիրքորոշում է ներկայացրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ «ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո»:
Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի եւ բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։
«Ես այսօր ամեն ինչ կանեի, կյանքս կտայի, որ Վազգեն Սարգսյանը կամ Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը մեկ ժամով գային։ Բոլորիս երեսին կթքեին։ Իմ հայրենիքը վաճառել են, Արցախը վաճառել են, Հայաստանը վաճառում են։ Փաստ է՝ Շուռնուխը, Որոտանը, Խնձորեսկը, Կոռնիձորը։ Օնիկ Գասպարյանը շատ բան գիտի, դեռ պետք է խոսի»,- նշեց ազատամարտիկը։
Մեծ ցավով տեղեկացա սարսափելի ավտովթարի հետևանքով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան մասին:
«Մենք արդեն անասելի անդունդում ենք գտնվում և փոխանակ նոր ծրագրեր ունենանք, ուղղենք մեր մեջքը, ստեղծեինք պրոֆեսիոնալ մարդկանցից բաղկացած մի խումբ, որը մեր հայրենիքը կտանի որոշակի փրկության, մեզ դուրս կբերի անդունդից, թաղային ինչ-որ կռիվների մեջ ենք գտնվում։ Տղերքի կռիվ է գնում, և սա իսկապես զզվելի է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց երգչուհի Աննա Մայիլյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ հարցի հասցեատերն ինքը չէ, սակայն, ի սատարումն նրա, կարող է ասել, որ պատգամավորն առաջնորդվում է իր կարգավիճակով և կարող է ցանկացած առաջարկ ներկայացնել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան:
Այսօր, Ազգային Ժողովում, 15:00-ին նախատեսված էր աշխատանքային քննակում, որը կազմակերպել էր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նիստին պետք է մասնակցեին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 14 ռեկտորները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը եւ ակադեմիական ոլորտի այլ ներկայացուցիչներ:
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված ցանկացած քայլ իր համար ընդունելի է, եթե այն լինում է կոնսենսուսային։
Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:
Մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման նպատակով կոչ ենք անում անվերապահորեն մնալ օրենքի և օրինականության շրջանակում, չտրվել սադրիչ գործողությունների, խուսափել անպատասխանատու քայլերից և իրավակարգը վտանգող ձեռնարկներից։
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահը ձերբակալվել է:
Գյումրիից մարդկիկ բերման են ենթարկվում և գնում են դավաճան Նիկոլի հանրահավաքին (լուսանկարներն արվել են ժամը 15.05֊ին)։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իշխանության համար ընդունելի է միայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկի երկրորդ հատվածը։
Գրականագետ Ամալյա Գրիգորյանը՝ երկրում տիրող իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին, այն է՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, դրա փոխարեն՝ ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։