Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան նստավայր) մերժեց «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը:
Գագիկ Սողոմոնյան ֆեյքը Նիկոլ Փաշինյանի կրեատուրան է։ Նա շատ նման է Նիկոլին․ նրա նման հայհոյախոս, նրա նման անպատասխանատու, նրա նման օդից վերցրած լուրերով ստեղծագործող և նրա նման՝ իր հավաքած լայքերը գոյության իմաստ դարձրած։
Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին Անկարայում:
Արամ Սարգսյանը՝ արտահերթ ընտրությունների չեղարկման և վերջին ձերբակալությունների մասին. ՈՒՂԻՂ
Քաղաքական հետապնդումները դրսևորվում են Արցախյան հարցում ներդրում ունեցող անձանց նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
Իտալական Վերոնայի քաղաքային խորհուրդը միաձայն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ընդունված որոշմամբ՝ կոչ արել քաղաքապետին իտալական կառույցներից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հորդորում է անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց:
Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ահազանգել է, որ այդ երկրում արևմտահայերենը, ի թիվս այլ լեզուների, հայտնվել են ոչնչացման վտանգի տակ:
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու խոսքով՝ իրականում բոլոր հարցերը՝ կապված «Կարմիր խաչի» գրաֆիկի և աջակցության վերաբերյալ՝ քննարկվում են հենց կողմերի հետ։
ԱՄՆ-ը վերջին մի քանի տարվա ընթացքում փաստորեն դադարեցրել է Չինաստանի հետ երկխոսությունը, Պեկինը պատրաստ է աշխատել դրա վերականգնման ուղղությամբ:
Հենց այսքան գումար է վճարել ՀՀ տգետների կառավարությունը, որ փետրվարի 21-ին Աբու Դաբիում բացված աշխարհի խոշորագույն ռազմական IDEX ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնի իր ռազմաարդյունաբերությունը (այս գումարը ներառում է միայն բուն տաղավարի վարձակալությունը, այլ ոչ թե բոլոր մնացած ծախսերը)։
Դատարանը հրապարակվելու է Կարեն Բեքարյանի խափանման միջոցի մասին որոշումը. ՈՒՂԻՂ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։
ԼՀԿ-ի խորամանկ երիտասարդները կարծում են, որ ապագա ընտրությունների ժամանակ օգտագործելով «մենք ոչ սեւ ենք, ոչ սպիտակ, մենք վարդագույն ենք» թեզը, կկարողանան մտնել խորհրդարան։
Հայաստանում փետրվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 506-ի:
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, մարզադաշտի չափ ունեցող աստերոիդ կմոտենա Երկրին:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Boeing ավիաընկերությունը հանձնարարական է հղել բոլոր ավիագծերին դադարեցնելու Pratt & Whitney PW 4000 շարժիչներով իր 777 շարքի ինքնաթիռների թռիչքները Միացյալ Նահանգների United Airlines ընկերության համանմա ավիահանրանավի հետ տեղի ունեցած միջադեպից հետո:
ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ աց աճուրդի է դրվել բարձր դասի ծառայողական 9 մեքենա։ «Օրեր առաջ ԱՀ կառավարության որոշմամբ բաց աճուրդի է դրվել բարձր դասի ծառայողական 9 մեքենա, որից 5-ը՝ TOYOTA LC 150, իսկ 4-ը՝ TOYOTA LAND CRUISER 200 մակնիշի: Այդ մեքենաները պատկանում էին ԱՀ նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերին, գլխավոր դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը և մի քանի այլ գերատեսչությունների:
Սույն քրեական գործով 1984թ. ծնված ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչը ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ:
Այստեղից՝ հարցեր. (ա) նորմա՞լ է, որ աղբ թափելը առհասարակ համարվի հանցանք, (բ) նորմա՞լ է, որ պայքար մղվի բազառապես Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում կուտակվող աղբի դեմ՝ մոռանալով շատ ավելի մեծ աղբակույտերը Էլբակյան և Պռազյան փողոցներում, (գ) նորմա՞լ է, որ 400 հոգի անցորդներից աղբ նետող «հայտարարվեն» իշխանությանը հրապարակավ քննադատող 4-ը, (դ) իսկ ո՞վ է վստահ, որ այդ խաչմերուկին աղբ կուտակելու գաղափարը հենց կողքի շենքում չի «ծնվել»։
Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Հիմա էլ հայտարարում են, որ Ալիևն ու Էրդողանը գալու են Շուշի և մասնակցելու են կառուցվելիք դպրոցի հիմնաքարը տեղադրելու արարողությանը:
Սա Հայաստանի արդարադատության ամենախայտառակ օրերից է: Կալանքը բացարձակ իրավաչափ չէ ու որևէ արդարացում չունի:
Փետրվարի 20-ին, ժամը 21.00-ին, Երևանի Աթոյան փողոցից Նոր Արեշի 5-րդ փողոց ընկած հատվածում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա Եվգենյա Խաչատուրովային, որը մահացել է:
«Արիկը մեր ընտանիքում ո´չ առաջին, ո´չ էլ հավանաբար վերջին քաղբանտարկյալն է։ Արիկի մորական պապը՝ տաղանդաշատ ճարտարագետ Աշոտ Մատինյանը, անցած դարի 30-ականների վերջերին հռչակվեց ազգի թշնամի, քանի որ ուսում էր ստացել Ֆրանսիայում, եւ կալանավորվեց։ Գուցե գնդակահարեին, բայց վրա հասավ պատերազմը, եւ պարզվեց, որ նահանջող ու կոտորվող բանակին անհրաժեշտ են պանտոնային կամուրջներ, իսկ դրանք նախագծելու եւ կառուցելու համար՝ Աշոտ պապը։
2019թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 2 որոշում կայացրեց: Ստեղծել դեսպանություններ Իսրայելում և Եթովպիայում: Ի սզկբանե անհասկանալի էր Եթովպիայում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը: Երկկողմ օրակարգ չկար, դրա համար էլ հիմնավորեցին, որ դեսպանությունը բացում են Աֆրիկյան երկրների հետ աշխատելու համար (կարծես Աֆրիկյան որևէ երկրի հետ օրակարգ կա): Երկրորդ հիմնավորումն այն էր, որ ակտիվ կաշխատեն Ադիս Աբեբայում տեղակայված Աֆրիկյան Միության հետ (կարելի է կարծել Աֆրիկյան միութան հետ օրակարգը ակտիվությունից պայթում էր):
Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավար Ջո Բայդենն ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ փետրվարի 22-ի երեկոյան լռության րոպեի արարողություն կացկացնի կորոնավիրուսից գրեթե 500 հազար մահացածների հիշատակին: Այդ մասին է վկայում փտրվարի 21-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած գրաֆիկը: