«Բուն նպատակը Սաղաթելյանի ու Բեքարյանի համակարգիչների առգրավումն էր: Շատ շուտով կսկսվի իրենց անձնական նամակագրության ու փաստաթղթերի слив–ը»

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արա Սաղաթելյանին կալանավորեցին երկու ամսով ֆեյք օգտատերի հաշիվը հնարավոր օգտագործելու մեղադրանքով: Չեմ կիրառել այդ բառապաշարը. «խայտառակ» ու նման բաներ (Սաքունցի սիրածն է), բայց հիմա ասեմ.

Սա Հայաստանի արդարադատության ամենախայտառակ օրերից է:

Կալանքը բացարձակ իրավաչափ չէ ու որևէ արդարացում չունի:

Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին:
Էն խելոքներին, որ ծիծաղում էին նախորդ գրառմանս տակ (թե բա մարդ ես գտել քաղբանտարկյալ կոչելու) առաջարկում եմ report անել ու պահանջել փակել Սաղաթելյանին վերագրվող ֆեյք օգտատերի հաշիվը: Թե՞ ուղղակի դզում է ձեզ ոչ դուրեկան մարդկանց բանտ գցելը ու սա հարմար պատրվակ է:

Հ․Գ․ Հա ու ասեմ ձեզ. սա օպերացիայի առաջին փուլն է: Բուն նպատակը Սաղաթելյանի ու Բեքարյանի համակարգիչների առգրավումն էր: Շատ շուտով կսկսվի իրենց անձնական նամակագրության ու փաստաթղթերի слив–ը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728