165 պետությունների շարքում, ըստ «Economist» հանդեսի 2020 թվականի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսի մասին զեկույցի, Հայաստանը զբաղեցրել է 89-րդ տեղը` նախորդ զեկույցի հետ համեմատած գրանցելով նահանջ: 2019 թվականի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսի ցուցանիշով Հայաստանը 86-րդ տեղում էր: Ընդհանուր 5.35 միավորով, երկիրը շարունակում է որակվել «հիբրիդային ռեժիմ»:
Փետրվարի 22-ին, ժամը 01։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «1 շաբաթ առաջ գրել էի, որ աշխարհում 2 ուրույն սոցիալական խումբ կա, որ ատում է հայոց ինքնութենական կարևոր ատրիբուտները, այդ թվում՝ ՀՅԴ։ Խմբերից մեկն ադրբեջանցիներն են, իսկ մյուսը, ինչպես ճիշտ գուշակեցին ընկերներս, լևոնականները և վերջինիս գաղափարաբանական մետաստազը հանդիսացող դավաճանահայերը։
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է իր և Արա Սաղաթելյանի այս լուսանկարը՝ գրելով․ «Պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից արգելված կասետային արկերով ռմբակոծելու շուխուռը միջազգային մամուլով Սաղաթելյան Արիկն էր կազմակերպում: Սա հոկտեմբերի 2-ի լուսանկար ա: Արիկի ձեռքի կարմիր ժապավենները առաջին ապացույցներն էին կասետային ռումբերի կիրառման: Արիկը գործով է սիրում իր երկիրը, իր պետությունը… լուռ գործով:
Վերջին չարաբաստիկ պատերազմը սկսվելուց ժամեր առաջ նույն վիճակն էր երկրում, ձերբակալում էին Գագիկ Ծառուկյանին, երկրում ստեղծվել էր խառնաշփոթ և բարձր աղմուկ։ Այս գործելաոճը օրվա իշխանությունների հիմնական զենքերից մեկն է՝ ստեղծել աղմուկ ամբողջ երկրով և նրա սահմաններից էլ դուրս, մարդկանց ուշադրությունը շեղել իրական վտանգներից և կատարել իրենց սև գործը՝ պլանավորված ծրագրով առաջ գնալ…
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում համառ լռություն պահպանած Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը որոշել է զգացնել տալ իր գոյության մասին՝ թերևս համարելով, որ հանրային ինքնադրսևորման համար վտանգավոր շրջանն անցել է։ Արդեն վատ ու վտանգավոր օրինաչափություն է դարձել այն, որ Հ․ Մարությանի բոլոր հանրային ելույթներն ուղեկցվում են միտումնավոր ապատեղեկատվությամբ ու մանիպուլյատիվ ձևակերպումներով, որոնց արդյունքում բացասական մեծ լիցք է կուտակվել հանրության շրջանում, այդ թվում՝ Սփյուռքում։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատարանը բավարարեց Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը՝ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Ռոմա»-ն արտանգնա խաղում մրցեց «Բենևենտո»-ի հետ: Առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ խաղակեսը: Խաղավարտին մոտ «Բենևենտո»-ն մնաց 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղինք արտը ստացավ և հեռացվեց Կամիլ Գլիկը:
Ուրեմն, ողջ ԱԱԾ-ն բանուգործը թողած լծվել է մի ֆեյք Գագիկ Սողոմոնյան հայտնաբերելու գործին ու չի կարողանում նրան հայտնաբերել։ Ողջ ԱԱԾ-ն լծվել է Կարեն Բեքարյանին ու Արա Սաղաթելյանին ձերբակալելեւ գործին, ու անճար հոդվածներից եւ հակաօրինական գործողություններից ավել ոչինչ չի կարողանում բստրել։
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Նյուքասլ»-ին: «Կարմիր սատանաներին» հաջողվեց առավելության հասնել 3:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդը, Դենիել Զեյմսը և Բրունու Ֆերնանդեշը: «Նյուքասլ»-ի հեղինակության գնդակը խփեց Ալան Սենթ-Մաքսիմենը:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կազմը, որով ընտրանին կմասնակցի Կիևի միջազգային մրցաշարին հայտնի է:
Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները փետրվարին տեղեկություններ ստացան նախկինում կատարված հանցագործությունների վերաբերյալ։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը թուիթերյան իր էջում գրել է. «Ոնց հասկանում եմ, մարդկանց բռնում են զուտ էն բանի համար, որ ֆեյքի օգտագործած նույն VPN-ից են օգտվում։ Եթե այլ փաստեր չունեն, ապա կոնկրետ յանները տարել ա»:
Փետրվարի 20-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի տներից մեկում միայնակ ապրող տարեց տղամարդու վրա հարձակվել են, դանակով հարվածել ոտքին և տնից գումար հափշտակել:
Տերունական աղոթքի հինգերորդ խնդրանքը հնչում է այսպես: Այս խնդրանքն Ավետարանում մեզ բացատրվում է աղոթքի ուսուցումից անմիջապես հետո՝ Քրիստոսի կողմից. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ կների:
Սեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Հեռանկրային հետազոտությունների եւ գյուտերի գործակալություն (The Advanced Research & Invention Agency, ARIA) առաջավոր, ռիսկոտ եւ թանկարժեք գիտական հետազոտությունների համար:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երկրի ոստիկանության գլխավոր վարչությունն առաջին անգամ թուրք-իտալական համատեղ արտադրության «T-129 ATAK» տեսակի հարվածային ուղղաթիռ է ստացել: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Սոյլուն գրառում է արել Twitter-ում:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Օհանավան գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արսեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ (Բռնաբարությունը) և 34-139-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Ամենատարածված ընծաները փետրվարի 23-ի առթիվ հուշանվերներն են, հագուստը եւ վիճակախաղի տոմսերը, իսկ այդ օրը ռուսաստանցիները նախընտրում են անցկացնել կինոթատրոններում, թատրոններում եւ բարերում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ժամանակին, թե ինչպիսի մեծ հույսերով էին մարդիկ ճանապարհ հարթում Նիկոլ Փաշինյանին իշխանության բարձունքին հասցնելու համար, ասելու անհրաժեշտություն չկա։ Շատ-շատերը նրա հետ էին կապում ոչ միայն երկրի ապագան, այլև իրենց բարեկեցությունը։