
Խանութից գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել են

Փետրվարի 12-ին Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի հեռախոսների խանութ-սրահից կատարված գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Գողացել էին բջջային հեռախոսներ, հուշանվերներ, ժամացույցներ, լիցքավորիչներ, կրակայրիչներ և այլ աքսեսուարներ:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունն արել են Քաջարան քաղաքի 17-ից 18 տարեկան երեք բնակիչներ։ Նույն օրը երիտասարդները հայտնաբերվել, բերման են ենթարկվել և տվել են խոստովանական բացատրություն:
Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն։