Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում Բեզոսը վերադարձավ առաջին տեղ
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ևս մեկ անգամ աշխարհի ամենահարուստ մարդն է, ըստ Bloomberg միլիարդատերերի ինդեքսի (BBI):
Գործակալության տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում ֆոնդային առևտրի արդյունքներից հետո Բեզոսի ակտիվների ընդհանուր արժեքը նվազել է 372 միլիոն դոլարով՝ կազմելով 191 միլիարդ դոլար:
Այնուամենայնիվ, դա նրան թույլ տվեց շրջանցել Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին, ում կարողությունը նվազել է 4,58 միլիարդ դոլարով և գնահատվում է 190 միլիարդ դոլար:
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 137 միլիարդ դոլար կարողությամբ շարունակում է փակել ամենահարուստ մարդկանց լավագույն եռյակը:
Բեզոսը գլխավորում էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը Bloomberg-ի վարկածով 2017 թվականից մինչև այս տարվա հունվարի 7-ին, երբ Մասկը նրան գերազանցեց 1,5 միլիարդ դոլարով:
Փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ Բեզոսը 2021 թվականին կհեռանա Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնից:
Սիրարփի Աղաբաբյան