Այսօր ժամը 15։29 րոպեին Հայաստանում գրանցվեց երկրաշարժ։ Ըստ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության՝ երկրաշարժը գրանցվել է Հայաստանում` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Այսօր ժամը 15։29-ին գրանցված երկարշարժի էպիկենտրոնը, ըստ Արտակարգ իրավիճակների տարածած հաղորդագրության, եղել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք ստիպված ենք ունենալ այն, ինչ այսօր ունենք ներքին և արտաքին ճակատում… Ստիպված ենք, քանի որ հող հանձնող գեներալներին կոչումնազրկելու, իսկ ապա՝ նաև պաշտոնազրկելու փոխարեն, ամենաբարձր մակարդակով որոշում կայացվեց նրանց շնորհել ոչ միայն հերթական զինվորական կոչումներ, այլև «դարձնել» Ազգային հերոս, իսկ ապա նաև վստահել ավելի պատասխանատու պաշտոններ…
Նախարարությունից հայտնել են, որ 2019 թվականի պետական բյուջեի միջոցներով ՀՀ-ում հիմնանորոգվել է 15 մլրդ 450 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով մոտ 153 կմ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհ։
Փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասն արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին, և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են:
Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։
ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առկա է հետցնցումային ակտիվություն, վիճակը վերահսկվում է, առայժմ ցանկալի է գտնվել բաց տարածքներում»:
Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։
Արարատի մարզպետարանն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով մարզում ավերածությունների մասին ահազանգ չի ստացել:
Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ։
Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են:
Երկրաշարժի հետևանքով Վարդաշենի վթարային հանրակացարանի միջանցքի պատերը փլվել են
Գրանցված երկրաշարջի հետեւանքով տուժածներ և ավերածություններ չկան: Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Որևէ խնդրի դեպքում կոչ ենք անում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն՝ 80-03 կարճ հեռախոսահամարով:
168.am-ը փետրվարի 5-ին հարցում էր ուղարկելՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությանը՝ հետևյալ հարցադրումներով.
Երկրաշարժի հետևանքով Երևանի Կոնդ թաղամասի շինությունների պատերի որոշ հատվածներ քարաթափվել են:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երկրաշարժի մասին գրում է․ «Նախնական տվյալներով, ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել:
Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12 վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով, հնարավոր են կապի որոշակի խափանումներ:
Խնձորեսկի գյուղապետարանը տեղեկություն էր տարածել, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Խնձորեսկ գյուղի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասը արածելով մոտեցել է Ադրբեջանի սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը նոր ակումբ ունի:
Քիչ առաջ՝ տեղական ժամանակով ժամը 15։29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երեւանում եւ մի քանի մարզերում ժամ 15։20-ի սահմաններում երկրաշարժ է զգացվել։ Հատկապես բարձրահարկերում բնակվողները զգացել են ուժեղ ցնցում։
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում խորհրդարանի շենքից ոչ հեռու մեքենայի պայթյունի հետևանքով տուժել է վեց մարդ:
Ուղիղ երկու օր է համացանցում շրջանառվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ պայմանավորվածության մասին հուշագիրը, սակայն իշխանությունն այդպես էլ չի պարզաբանել:
«Այսօր իմ մանկահասակ աղջիկների ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության 04023 կրծքանշանով աշխատակցի կողմից։ Երկուշաբթի պաշտոնապես դիմելու եմ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով։ Հողատուի ոստիկանությունն անտեր մնացած երկրում իրեն զգում է երկրի տեր ու տիրական…»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահրատ Պետրոսյանը:
Փետրվարի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ին՝ ձյուն:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է և հանդիպում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 12-ին հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։